Ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանին վաճառվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները ավարտական փուլում են: Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ բանակցությունների արդյունքները շուտով կհրապարակվեն:
Հարցին, թե նախնական ի՞նչ սպասումներ կան գազի գնի վերաբերյալ, նախարարն ասաց. - «Կավարտենք, կասենք, դա այն հարցը չէ, որ սպասումներով խոսենք»:
«Ամեն դեպքում բոլորից էժանը մերը կլինի, տեսնենք», - հույս հայտնեց Մովսիսյանը:
«Այդուհանդերձ, գազը թանկանալո՞ւ է» հարցն անպատասխան մնաց:
Տարեվերջին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, թե ռուսական կողմը մտադիր է բարձրացնել Հայաստանին մատակարարվող գազի սակագինը եւ հայկական կողմը փորձում է բանակցել, որպեսզի սակագինը չբարձրանա:
Ռուսական կողմի հետ բանակցությունները մի քանի ամիս է շարունակվում են: Ըստ հայկական կողմի` արդյունքները պետք է հրապարակվեին մինչեւ անցած տարեվերջ:
Պետեկամուտների կոմիտեի անցած տարի հրապարակված տվյալներով` 2012 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանը Ռուսաստանից բնական գազը գնել է վճարելով ավելի քան 244 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց: Այնինչ, ըստ Հայաստանի կառավարության, ռուսական գազի դիմաց Հայաստանը սահմանին վճարում է 180 դոլար:
«Հայռուսգազարդից» գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ որեւէ պարզաբանում չտվեցին: Իսկ ռուսական «Գազպրոմ» ընկերության մամուլի կենտրոնից փոխանցեցին, որ ընկերության կանոնադրության համաձայն` իրենք վաճառվող գազի սակագնի վերաբերյալ մեկնաբանություններ չեն տալիս: