«Թեկնածուական եռանախագահություն է առաջանում մեր քաղաքական դաշտում, ինչը մտածելու տեղիք է տալիս», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` անդրադառնալով նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հայտարարությանը:
Այդ հայտարարությամբ, հիշեցնենք, նախագահի երեք թեկնածուները, ի թիվս այլնի, ընդգծում են հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակների հրապարակման անհրաժեշտությունը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է Արման Մելիքյանը:
«Այն թեկնածուները, որոնք, ըստ էության, գուրգուրված են որպես պարոն Սերժ Սարգսյանի առավել մրցունակ մրցակիցներ, ստորագրում են միեւնույն թղթի տակ, չեն էլ փորձում այլ թեկնածուներին ներգրավել քննարկումներին: Այս միավորումը ինքնին հարցականներ է առաջացնում այդ թեկնածուների նախընտրական մրցապայքարին մասնակցելու մոտիվացիայի վերաբերյալ», - հայտարարեց Մելիքյանը:
Թեեւ, ինչպես ասաց թեկնածուն, մի քանի օր առաջ պատասխան նամակ է ստացել Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության պետից, բայց այդ տվյալները, նրա խոսքով, դեռ բավարար չեն ապագա ընտրությունների անցկացման օրինականությունն ապահովելու համար:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի` երեկ հնչեցրած թեկնածուների համախմբման կոչին` Մելիքյանն ասաց. - «Համարեք, որ հենց այս եռանախագահությունն է իշխանության համար միասնական թեկնածու, բայց ո’չ ընդդիմության»:
Օրեր առաջ Արման Մելիքյանը խոսում էր այն մասին, որ Երեւանի քաղաքապետն արդեն տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգել է հավաքել պետական ծառայության մեջ գտնվող անձանց, նրանց ընտանիքների անդամների անձնագրային տվյալները: Այսօր նա լրագրողներին ցույց տվեց տվյալների հավաքագրման ձեւաթուղթը` ավելացնելով, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն, նմանատիպ դեպք արձանագրվել է նաեւ «Գրանդ Քենդի» ընկերությունում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու այս երեւույթի դեմ պայքարելու համար, նախագահի թեկնածուն արձագանքեց, որ իրավապահ մարմիններին, համենայնդեպս, չի դիմելու, քանզի չի ցանկանում վտանգել իրեն տեղեկատվություն տրամադրած մարդկանց:
«Ընդհանրապես ես անհեթեթ եմ համարում, որ թեկնածուի վստահված անձինք պետք է գտնվեն տեղամասերում, որպեսզի կանխեն ընտրակեղծիքները: Դա առաջին հերթին իշխանության մտահոգությունն է: Բայց իշխանությունները այս տեսանկյունից, մեղմ ասած, իրենց լավագույնս չեն դրսեւորել առ այսօր», - հավելեց Արման Մելիքյանը: