Ոստիկանության հաղորդագրության համաձայն, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը այսօրվա դրությամբ` նախագահական ընտրությունների քվեարկության օրվանից 20 օր առաջ, կազմում է 2 միլիոն 507 հազար 4։
Ի կատարումն Ընտրական օրենսգրքի պահանջի, Հայաստանի նախագահի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, Ոստիկանությունը հրապարակում է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը:
Ըստ այդմ, այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված եւ ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածների թիվը այսօրվա դրությամբ 135 է, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներինը` 2։ Քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված եւ ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածներ, ինչպես նաեւ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվածներ հունվարի 29-ի դրությամբ չկան։
10 օր առաջ Ոստիկանության հրապարակած տվյալներով` Հայաստանի ընտրողների թիվը 2 միլիոն 507 հազար 960 էր։
Անցած տարվա մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում ընդգրկված էր 2 միլիոն 485 հազար 844 մարդ։