«Մենք բոլորս պետք է պատասխան տանք մեր բանակի համար, մեր ներքին վիճակի համար», - այսօր` Հայոց բանակի օրը, քարոզարշավի երկրորդ շաբաթը սկսելով Հաղթանակի զբոսայգում Անմար կրակի մոտ մեխակներ դնելով` ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այլեւս երբեք թույլ չպետք է տանք, որ խաղաղ պայմաններում մեր երիտասարդները զոհ դառնան:
«Այսօր ընտրություններից շատ չեմ ուզում խոսել: Պարզապես ասում եմ, որ մեր ձեռքում է, հետո ոչ մեկը չբողոքի: Արցախի ճանաչում, Արցախի տարածքային ամբողջականությունն այլընտրանք չունի, եւ մենք ազգովի կարող ենք պաշտպանել մեր շահը` եթե, իհարկե, ունենք ընտրությունների միջոցով առաջին անգամ քսան տարվա ընթացքում ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն», - նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե փորձելու է արդյոք այսօր հանդիպել բանակում ծառայող զինվորներին` Հովհաննիսյանն ասաց, որ նման նամակով դիմել է Սերժ Սարգսյանին եւ Սեյրան Օհանյանին, բայց պատասխան դեռեւս չի ստացել: Ապա շարունակեց - «Երբ տեսնում եմ զինվոր կամ սպա, ես մոտենում եմ: Ես որեւէ մեկի թույլտվության կարիքը չունեմ իրեն ողջունելու: Սա իմ իրավունքն է: Հայաստանը պիտի դուրս գա ոչ միայն քաղաքացիական վախվորածությունից, այլեւ իշխանական վախվորածությունից եւ հասկանա, որ գոնե այս շրջանում եւ ընդհանրապես նույն կարգավիճակով օժտված համաթեկնածուները պիտի կարողանան թե' զորամաս այցելել, թե' համալսարան, բոլոր քաղաքացիներին հանդիպել: Ոչ թե նախընտրական ճառեր բանեցնել, իջեցնել հարթակից, այլ պարզապես բարեւել, լսել»:
Թեկնածուի համոզմամբ, այսօր հայկական բանակը բարեփոխման կարիք ունի, եւ առաջին բարեփոխումը պետք է լինի այն, որ յուրաքանչյուր սպանված զինվորի համար բանակը պատասխանատվություն կրի: Ռազմական գործողությունների ժամանակ առաջին գիծ չպետք է ուղարկվեն 18 տարեկան անփորձ զինվորներ, այլ` հատուկ ուսուցում ստացած փորձառու մարդիկ: Բարեփոխումների իր ծրագրում Հովհաննիսյանը բանակում տեսնում է նաեւ իգական սեռի ներկայացուցիչներին` իհարկե կամավոր հիմունքներով:
«Ով տանի մեր զինվորին դեպի փորձություն, պարտադրված ընտրություն, կրկնակի ընտրություն թե' ուղղակի հրահանգով, թե' աչքի հայացքով, ինքը պետք է պատասխան տա: Եվ այդ պատասխանատվությունը կրում է, իմ կարծիքով, հրամանատարը` գործող նախագահը», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետեւ թեկնածուն այցելեց Եռաբլուր ու ծաղիկներ դրեց Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակողոթին:
«Հերոսների մոտ կարող է չհանգչենք ի վերջո, բայց արժանի պիտի լինենք նաեւ իրենց թափած արյանն ու իրենց թողած ժառանգությանը», - Մոնթե Մելքոնյանի հուշաքարի մոտ լրագրողների ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: