Դեպարդյեն կկանգնի Փարիզի դատարանի առջեւ

Ռուսաստան - Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ռուսաստանյան անձնագրով, Սարանսկ, 6-ը հունվարի, 2013թ.

Օրերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն այսօր Փարիզի դատարանի առջեւ է կանգնելու անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեղադրանքով։

Դերասանը ընդունել է մեղքը։ Դեպարդյեին սպառնում է 4.5 հազար եվրոյի տուգանք, ինչպես նաեւ մինչեւ երկու տարվա ազատազրկում։