Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն շաբաթ օրը կարճատեւ այցով Սոչիում էր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում իր նստավայրում անձամբ դերասանին է հանձնել Ռուսաստանի քաղաքացու անձնագիրը։
Սոչիից Դեպարդյեն մեկնել է Սարանսկ, որտեղ նրան դիմավորել է Մորդովիայի ղեկավար Վլադիմիր Վոլկովը։ Ֆրանսիացի դերասանին նույնիսկ բնակարան են նվիրել Մորդովիայի մայրաքաղաքում, ավելին` առաջարկել են Մորդովիայի մշակույթի նախարարի պաշտոնը, որից Դեպարդյեն հրաժարվել է։
Թեեւ դերասանը արդեն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, ֆրանսիական քաղաքացիությունից նա կարող է հրաժարվել միայն մեկ տարուց` ըստ Երրորդ հանրապետության օրենքների։
«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը համարում է, որ սա Պուտինի թիմի մասշտաբային PR-միջոցառում է, որի արդյունքում բոլորը` թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, սկսել են խոսել միայն Դեպարդյեի մասին։
«Սա այնքան էլ պարզ պատմություն չէ։ Հայտնի չէ, թե ով է առաջինը դիմել` Դեպարդյե՞ն է առաջինը դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար, թե՞ ռուսներն են իրեն առաջինը առաջարկել` սա հայտնի չէ։ Փաստ է, որ դիմել է Ռուսաստանի քաղաքացիության համար, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիությունից նա կարող էր հրաժարվել միայն մեկ այլ երկրի քաղաքացիություն ունենալուց հետո», - նշել է Վենեդիկտովը։
Նրա խոսքերով` շատ ավելի հետաքրքիր է, թե այս պատմությունից ինչ են ստացել Ռուսաստանի իշխանությունները. - «Սա շատ դիպուկ PR-քայլ էր, սա իսկապես լավ PR-ակցիա է, հաջողված` Կրեմլի համար»։
Դեպարդյեն նկարահանվում է ռուսական ֆիլմերում, նա կատարել է Ռասպուտինի դերը ռուս - ֆրանսիական ֆիլմում, պատրաստվում է նկարահանվել Պուգաչովի դերում ռուսական ֆիլմում, նկարահանվել է ռուսական գովազդներում։ Ֆրանսիացի դերասանը Ռուսաստանում հաճախ է մասնակցում փառատոնների, նույնիսկ` կորպորատիվ երեկույթների։
Վերջերս էլ Ժերար Դեպարդյեն Ուզբեկստանի նախագահի դստեր` Գյուլնարա Քարիմովայի հետ երգ է ձայնագրել։