Օսկանյանի եւ Զուրաբյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, իր եւ նախկին արտգործնախարար, պատգամավոր Վարդան Օսկանյանի (ԲՀԿ) դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը երկու պատգամավորների ստորագրությամբ դիմումը` իրենց զրույցի «ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ քրեական գործ հարուցելու, հանցագործության պատասխանատուներին հայտնաբերելու եւ պատժելու առաջարկությամբ», ստացել էր դեկտեմբերի 19-ին:


Աստղիկ Բեդեւյան