«Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման եւ դրա՝ համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որեւէ առնչություն ունենալ չէր կարող։ Ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են եւ անհիմն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ համացանցում էր հայտնվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին ատրգործնախարար Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում էին ներքաղաքական թեմաներ: Մասնավորապես, անդրադարձ կա ՀԱԿ-ի ներսում առկա քաղաքական հակասություններին, Կոնգրեսի կողմից նախագահի հնարավոր թեկնածուներին եւ ՀԱԿ-ի ընտրազանգվածի քաղաքական տրամադրություններին։
Այս առնչությամբ Լեւոն Զուրաբյանը եւ Վարդան Օսկանյանը հայտարարություններ են տարածել՝ պետական մարմիններին մեղադրելով առանձնազրույցի գաղտնալսման մեջ։
«Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, կատարելով քաղաքական հակառակորդներին լրտեսելու եւ վարկաբեկելու Սերժ Սարգսյանի հակասահմանադրական հրամանը, ապօրինաբար գաղտնալսել է երկու ԱԺ պատգամավորներ` Վարդան Օսկանյանի եւ իմ մասնավոր զրույցը եւ Ինտերնետում տեղադրել այդ զրույցի ձայնագրությունից կցմցած մի նյութ, որն անմիջապես տարածվել է ռեժիմի շահերը անթաքույց սպասարկող լրատվամիջոցների կողմից», - կիրակի օրը տարածած հաղորդագրությամբ, մասնավորապես, հայտարարել է Լեւոն Զուրաբյանը՝ գաղտնալսման փաստը գնահատելով Սահմանադրությանը հակասող եւ ապօրինի եւ պահանջելով «քրեական պատասխանատվության կանչել գաղտնալսման եւ դրա հիման վրա պատրաստված նյութի հրապարակման հեղինակներին»։
Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում՝ մասնավորապես նկատելով․ - «Լեւոն Զուրաբյանի եւ իմ հանդիպման փաստի եւ զրույցի բովանդակության շուրջ որեւէ սենսացիա չկա եւ չի կարող լինել: [․․․] Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար»։
Նախկին արտգործնախարարը եւս այս արարքը գնահատել է ապօրինի եւ իրավապահներին կոչ արել «հետամուտ լինեն եւ հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին եւ տարածողներին»։
Այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստին նախկին արտգործնախարարը չէր մասնակցում, իսկ Կոնգրեսի համակարգողը հրաժարվեց մեկնաբանությունններից:
«Իրավապահ համակարգը պիտի անպայմանորեն զբաղվի սրանով: Երբ իրենք ցանկություն ունենում են, շատ արագ մոբիլիզացնում են իրենց ողջ ռեսուրսը եւ փորձում են գտնել մեղավորներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով. - «37 թվի մեթոդներով լուծել քաղաքական խնդիրներ, սա ուղղակիորեն հակասում է այն հայտարարություններին, որոնք հատկապես վերջին օրերին լսում ենք թե' հայաստանյան, թե' եվրոպական տարբեր ամբիոններից»:
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ) երկու պատգամավորների զրույցի գաղտնալսումն ու տարածումը որակեց Կա-Գե-Բեին բնորոշ գործելաոճ` հավելելով. - «Իրավապահ մարմինները ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով պետք է քրեական գործ հարուցեն ապօրինի գաղտնալսումն իրականացրած եւ դա համացանցում տեղադրած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»:
Փաշինյանը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ում էր ձեռնտու նշված գաղտնալսման հրապարակումը` չցանկանալով նաեւ անդրադառնալ երկու պատգամավորների զրույցի բովանդակությանը. - «Ես չեմ կարող օդից վերցրած կարծիքներ արտահայտել: Թող քննություն լինի, բացահայտվի, եւ մենք բոլորս կիմանանք` ո՞վ է ձայնագրել, ինչի՞ համար, ի՞նչ նպատակ է ունեցել եւ այլն»:
Նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը տեղի ունեցածը համարում է Սահմանադրության ակնհայտ խախտում: Տեղին է, թերեւս, հիշեցնել, որ 2008 թվականի հետընտրական իրադարձությունների ժամանակ Արզումանյանի եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռախոսազրույցը նույնպես գաղտնալսվել եւ տարածվել էր:
«Ոճը Կա-Գե-Բեի ոճ է, եւ հավանաբար իշխանությունները պետք է ապացուցեն, որ իրենք չեն արել, նոր հետո քննարկենք, թե էլ ում դա կարող էր [ձեռնտու լինել]: Ազգային անվտանգության ծառայությունը հասարակ քաղաքացի չէ, որ ընդամենը հերքումով սահմանափակվի: Եթե հերքում է, ապա պետք է քրեական գործ հարուցի եւ պարզի, թե ով է արել այդ օրինախախտումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արզումանյանը` եզրափակելով. - «Եթե ԱԱԾ-ին չի արել` դատարանի որոշմամբ, ինչպես կարգն է, ապա տեղի է ունեցել օրենքի ոտնահարում: ԱԱԾ-ն պարտավոր է քրեական գործ հարուցել եւ դրանով իսկ ապացուցել, որ ինքը չի արել»:
Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դատապարտում է տեղի ունեցածը` պնդելով, սակայն, թե իշխանությունները կապ չունեն դրա հետ:
«Ես չեմ կարծում, որ Զուրաբյանը այն պրոդուկտն է, որ պիտի Ազգային անվտանգությանը հետաքրքրի: Ոչ էլ Օսկանյանը: Շատ սովորական խոսակցություն է` բամբասախառն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը` հավելելով. - «Ես չեմ կարծում, որ իշխանությունը խնդիր ունի երկու պատգամավորների խոսքը ձայնագրելու եւ հրապարակելու: Դա որեւէ բան չի տալիս»:
Հարցին, թե արդյոք պետք է քրեական գործ հարուցել, նա արձագանքեց. - «Եթե բողոքող կողմ լինի, բնական է, կհարուցվի»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դատախազությունը քրեական գործ հարուցել է Լեւոն Զուրաբյանի հայտարարության հիման վրա, որում նա կոչ էր արել իր ասածները ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանեց, թե Զուրաբյանից որեւէ հաղորդում չեն ստացել: