Եվրամիությունը Հայաստանին կոչ է անում 2013-ի փետրվարին արդար եւ թափանցիկ նախագահական ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք բարձրաձայնվել են մայիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ:
Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարեց ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ԵՄ-Հայաստան տարեկան համագործակցության նիստից անմիջապես հետո:
Համաձայն Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության` Համագործակցության խորհուրդը նաեւ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքին` հաստատելով, որ ստատուս-քվոն անընդունելի է եւ հակամարտության լուծումը առաջնային խնդիր է:
Եվրամիությունը հաստատում է իր պատրաստակամությունը աջակցել փոխվստահության մթնոլորտի ստեղծման հարցում եւ մտահոգություն հայտնում շփման գծում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ:
Եվրոպական միությունը այս անգամ նույնպես երկու կողմերին հավասարապես կոչ է անում հեռու մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է իրավիճակն ավելի սրել:
Եվրամիությունը նաեւ ողջունում է ժողովրդավար կառավարման եւ մարդու իրավունքների ոլորտներում մինչեւ այսօր Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը` խրախուսելով Հայաստանի պայքարը կոռումպցիայի դեմ եւ դատարանների անկախության հարցում:
Այս հայտարարություններն արվել Բրյուսելում ԵՄ հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստի շրջանակներում, որի եվրոպական կողմը ներկայացնում էին Կիպրոսի արտգործնախարար, Համագործակցության խորհրդի նախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ներկայացնող Էռատո Կոզակու Մարկուլիսը, ինչպես նաեւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:
Համաձայն ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության` այս հանդիպումը ամփոփումն է երկկողմ հարաբերությունների հաստատման բավականին ինտենսիվ տարվա, որի ընթացքում Հայաստան են այցելել Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ հանձնակատար Ֆյուլեն: Այս տարի ավել վաղ Բրյուսել է այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: