«Ժառանգության» առաջնորդը նաեւ հնարավոր չի համարում, որ ինքը պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսօր «Ազատություն» TV-ի եթերում պատասխանելով Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ անկանխատեսելի քաղաքական զարգացումների հետեւանքով պաշտպանեք Սերժ Սարգսյանի թեկնածությունը, հայտարարեց՝ ոչ, հնարավոր չէ։
Օգտատերերից մեկն էլ գրել էր․ - «ՀԱԿ-ում կարծես ընդգծվեց երկու մոտեցում։ Մի մասը ԲՀԿ-ի հետ էր տեսնում պայքարը, իսկ Նիկոլը եւ մյուսները սկզբունքորեն դեմ էին այդ համագործակցությանը։ Հիմա հայտնի է բոլորին, որ ԲՀԿ-ն հետ կանգնեց պայքարից։ Ու ՀԱԿ-ի այդ թեւը մնաց օդում։ Հիմա հարցս՝ Նիկոլին ձեզ դաշնակից տեսնո՞ւմ եք»։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ տեսնում է։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կամ ովքեր կլինեն գործող նախագահին հիմնական մարտահրավեր նետողները, «Ժառանգության» առաջնորդը, մասնավորապես, ասաց․ - «Ես համարում եմ, որ գործող նախագահին հիմնական մարտահրավեր նետողը կլինեմ։ Այն հավաքական թեկնածությունը, որտեղ ես եմ մասնակցում որպես շարքային մասնիկ, եւ կարծում եմ, որ դրանից հետո շատ բան կփոխվի»։
Օգտատերերից մեկը հարց էր հղել․ - «Ինչպե՞ս է Հովհաննիսյանը որակում ԲՀԿ-ի քայլը եւ չի՞ կարծում, որ ԲՀԿ-ի վրա ճնշումներ են գործադրվել»։ Հովհաննիսյանը պատասխանեց․ - «Կարող եմ ենթադրել, որ հայաստանյան կոշտ իրականությունից բխող որոշում է։ Կարեւոր է, որ այդ ազդեցիկ ուժը որոշի, որ ինքը այս քայլով նահանջում է դեպի նախորդ կոալիցիոն հուշագրի տիրույթը, թե խորհրդարանական ընտրություններից հետո իր այլընտրանքայնության հիման վրա իսկապես պիտի մասնակցի նոր Հայաստանի այլընտրանքային իշխանության ստեղծմանը»։
«Առաջադրվելու եք նախագահական ընտրություններին, հստակ գիտակցելով, որ չեք ընտրվելու։ Արդյո՞ք այս քայլով ուզում եք պարզապես դուրս գալ քաղաքականությունից եւ հարմար առիթ եք փնտրում դրա համար։ Եթե ոչ, ապա նախագահական ընտրություններից հետո ձեզ որտե՞ղ եք տեսնում», - հարցին «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց կարճ, որ ինքն իրեն տեսնում է միայն Հայաստանում։
«Ստյոպա Սաֆարյանի չընտրվելու համար չնեղսրտեցի՞ք։ Ինչո՞ւ մի բան չասացիք այդ թեմայով։ Քաղաքապետի աներձագն ինչպե՞ս ընտրվեց, ըստ ձեզ», - այս հարցին արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց․ - «Ակնհայտ է, որ կային էական համակարգային խախտումներ, որ մեխանիզմը աշխատեց եւ հավանաբար այդ նույն մեխանիզմը պատրաստվում է փետրվարի 18-ին։ Բայց ես այնուամենայնիվ ասում եմ, որ դրանով հանդերձ, թեեւ ես կգնամ այդ կեղծիքների դեմ, եթե շարքային հայ մարդը, այդ 60-70 տոկոսը, ովքեր ընդհանրապես չքվեարկեցին, [մասնակցի ընտրություններին]»։
Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով սոցցանցի օգտատերերից մեկի հարցին, թե հնարավո՞ր է, որ ընդդիմության միասնական թեկնածուն լինի հենց ինքը, ասաց, որ՝ ոչ, դա բացառվում է։