2012 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր շնորհվեց Եվրոպական մայրցամաքում շուրջ վեց տասնամյակ ժողովրդավարություն եւ խաղաղություն երաշխավորող կառույցին` Եվրոպական միությանը:
«70 տարվա ընթացքում Գերմանիան եւ Ֆրանսիան երեք անգամ պատերազմել են: Այսօր այս երկրների միջեւ պատերազմն աներեւակայելի է: Սա վառ ապացույցն է այն բանի, թե մեծ ջանքերի եւ համագործակցության միջոցով պատմական թշնամիներն ինչպես են դառնում մտերիմ գործընկերներ», - ասված է Խաղաղության մրցանակ շնորհող հանձնաժողովի հաղորդագրությունում:
Հանձնաժողովը մրցանակակրին ընտրելիս կարեւորել է նաեւ ԵՄ-ի ջանքերը Հունաստանում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ժողովրդավարության ներկայացման, Բալկաններում խաղաղության նպաստման եւ էթնիկ հակամարտությունների լուծման հարցում:
Մինչդեռ ԵՄ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաքում` Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի դիմաց, որտեղ Օսլոյից ուղիղ հեռարձակմամբ մեծ էկրանով ցուցադրում էին մրցանակի շնորհման արարողությունը, Նոբելյան հանձնաժողովի այս որոշման դեմ բողոքողներ կային: Շատերը համաձայն չեն, որ ԵՄ-ն արժանի էր Խաղաղության նոբելյան մրցանակին:
«Տեսեք ինչ է կատարվում Հունաստանում, ֆաշիստների նշանները հետ են գալիս եւ դա ԵՄ-ի «նվաճումն» է: ԵՄ-ն պետք է մտածի` ինչ անել պատերազմն ավարտելու համար, որովհետեւ առաջիկայում հաստատ սոցիալական պատերազմ է լինելու: Մարդին ստիպված են լինելու գոյատեւման կռիվ տալ եւ դա հաստատ խաղաղության միտված ծրագրի արդյունք չէ», - ասում էր բողոքողներից մեկը:
Մինչդեռ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյն էլ հայտարարեց, թե այս մրցանակը թույլ է տալիս մտածել, որ ԵՄ-ն աշխարհում խաղաղություն ստեղծող ամենամեծ մարմինն է:
«Սա կօգնի ընկալել ԵՄ-ին որպես հույսի խորհրդանիշ, միասին ճգնաժամ հաղթահարելն ավելի դյուրին է», - ասել է նա:
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման կողմնակիցները հիշեցնում են` իր 60 տարվա պատմության ընթացքում ԵՄ-ն ընդլայնվել է մինչեւ 27 երկիր եւ ազգություն ներկայացնող, 500 միլիոն բնակչությամբ բլոկի, որին միանալուն անհամբերությամբ սպասում են անգամ տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններում:
«Սա խաղաղության մրցանակ է: Իմ կարծիքով` ԵՄ-ն աշխարհում խաղաղության հաստատման երբեւէ ամենահաջողված մեխանիզմն է: Հատկապես մեր ժամանակներում, երբ ԵՄ փորձությունների միջով է անցնում, կարեւոր է ընդունել, որ այն հաջողված միություն է»:
Հետաքրքրական է, որ ԵՄ-ի տնտեսական ճգնաժամի օրերին 1.2 միլիոն դոլար արժողությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակն այսօր հանձնվեց ճգնաժամից հեռու, նավթով հարուստ Նորվեգիայում, որի ժողովուրդը երկու անգամ հանրաքվեով դեմ է քվեարկել ԵՄ-ին միանալուն: