Հայաստանի նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին։ Շաբաթ օրը այդ մասին հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ երկրի նախագահի ընտրությունը անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:
Ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն՝ նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից ոչ ուշ քան 70 օր առաջ:
Ընտրությունների օրը երկուշաբթի է, սակայն Ընտրական օրենսգրքի պահանջով այդ օրը ոչ աշխատանքային է հայտարարված:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Հայաստանի իշխանություններից ակնկալել էր անթերի ընտրություններ, նախագահ Սերժ Սարգսյանն էլ, իր հերթին, խոստացել էր, որ ընտրությունները կանցնեն ամենաբարձր մակարդակով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալի՞ս է անցկացնել այդպիսի ընտրություններ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը արձագանքեց. - «Ես համոզված եմ, որ Ընտրական օրենսգրքով ամրագրված մեխանիզմները լիարժեք հնարավորություն են տալիս նման ընտրություն կազմակերպելու, եւ ավելին` ես կարծում եմ, որ օրենսգրքում ամրագրված իրավանորմերը լիարժեք հնարավորություն են տալիս ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին` հետեւելու ընտրական գործընթացի ցանկացած փուլի եւ լիարժեք հասարակական վերահսկողություն իրականացնելու այդ գործընթացի նկատմամբ։ Եվ համոզված եմ, որ ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը կընթանա Ընտրական օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան»։
Ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համապետական ընտրություններին քվեարկելու հնարավորություն ընձեռելու` «Ժառանգություն» կուսակցության առաջարկին եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությանը, այն է` Սահմանադրական դատարանում վիճարկել Հայաստանի տարածքից դուրս բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համապետական ընտրություններին մասնակցելու արգելքի սահմանադրականությունը, ապա ԿԸՀ-ի նախագահի մոտեցումը հետեւյալն է. - «Նշված նախագիծը, որը որ ներկայացվել է եւ որը որ առաջարկում է լրացում կատարել Ընտրական օրենսգրքում, ինքը բավականին թերի նախագիծ էր, եւ ես կարծում եմ, որ այդ նախագիծը եթե անգամ այդ տեսքով ընդունվեր, ապա այդ ձեւով անհնար կլիներ կազմակերպել ընտրությունը»։
Եթե փորձ է արվում նման ինստիտուտ նախատեսել, ապա այդ ամենը պետք է ամրագրվի Ընտրական օրենսգրքում, ասաց Մուկուչյանն ու հավելեց. - «Մինչդեռ հիշյալ նախագծում սոսկ ներկայացված են մի քանի դրույթներ, որոնք, ըստ էության, արտացոլում են կամք` դրսում քվեարկություն անցկացնելու, եւ ապա սահմանում, որ կարգը սահմանվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իհարկե, կարգ սահմանելու իրավասություն ունի, բայց ցանկացած կարգի հիմնաքարերը եւ դրա սկզբունքները պետք է ամրագրված լինեն Ընտրական օրենսգրքում, ինչը, ցավոք, այս նախագծում բացակայում է»։
Այն հարցի կապակցությամբ, թե արտերկրում բնակվող քաղաքացուն քվեարկության իրավունք չտալով խախտվո՞ւմ են արդյոք ընտրողի իրավունքները, ԿԸՀ-ի նախագահը վկայակոչում է Եվրոպական դատարանի համապատասխան դատական ակտը, որը փաստում է, որ արտերկրում բնակվող քաղաքացու համար ընտրելու իրավունք չնախատեսելը չի կարող որակվել եւ չի որակվում որպես անձանց ընտրելու իրավունքի խախտում: «Եվ այս առումով, ես կարծում եմ, որ զուտ Սահմանադրության տեսանկյունից այստեղ որեւէ խնդիր, իմ անձնական կարծիքն է դա, չկա։ Բայց, իհարկե, դա ընդամենը սոսկ կարծիք է, որը ես ներկայացնում եմ, դիմումը գտնվում է քննության փուլում, եւ բնական է, եթե այդ դիմումի քննության ընթացքում արդեն Սահմանադրական դատարանը իր վերջնական դիրքորոշումը կարտացոլի նշված հարցի վերաբերյալ», - նշեց Տիգրան Մուկուչյանը։
Անցած շաբաթավերջին անցկացված պատգամավորի լրացուցիչ ընտրություններում դարձյալ խնդիր էր առաջացել անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված, որոշ անձնագրերում թանաքը ժամեր անց ջնջվել էր: Հարցին, թե ի՞նչ է արվում այս ուղղությամբ, ԿԸՀ-ի նախագահը պատասխանեց. - «Այս պահին եւս աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ, արդեն կա ստացված Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մոտ 7 նմուշ տվյալ թանաքանյութի, որը հիմա գտնվում է փորձարկման փուլում, եւ երբ արդեն վերջնականապես կորոշվի թանաքանյութը, իսկ մենք նախատեսում ենք այս անգամ ունենալ թանաքանյութ, որը, համենայն դեպս, պետք է որեւէ խնդիր չառաջացնի»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօրվա արտահերթ նիստում հաստատեց փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն դրա` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող զանգվածային լրատվամիջոցները, անկախ սեփականության ձեւից, իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը պետք է հրապարակեն ընտրության նշանակումից ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում, այսինքն` մինչեւ դեկտեմբերի 18-ը: Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ են ներկայացվելու դեկտեմբերի 25-ից մինչեւ 2013 թվականի հունվարի 4-ի ժամը 18:00-ը: Նախագահի թեկնածուների գրանցումը իրականացվելու է հունվարի 4-ից մինչեւ հունվարի 14-ը: Նախընտրական քարոզչությունը սկսվելու է հունվարի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ փետրվարի 16-ի ժամը 24:00-ը: Նախագահական ընտրությունների քվեարկության ժամն ու ժամանակահատվածը անփոփոխ է: Ժամանակացույցը նախատեսում է, որ ընտրությունների արդյունքները կամփոփվեն 2013 թվականի փետրվարի 25-ին: