Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, ով Երեւան է ժամանակ երեկ` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության` երեկ կայացած համաժողովին:
Այունետեւ Սերժ Սարգսյանն ու Ժոզե Մանուել Բարոզոն հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Ես հավաստիացրի պարոն Բարոզոյին, որ մենք հանձնառու ենք 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:
Եվրահանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շնորհավորել է նախագահ Սարգսյանին 2012 թվականին Հայաստնում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների անցկացման առիթով` նշելով, սակայն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից բարձրացված թերությունները պետք է հաշվի առնվեն:
«Մենք համաձայնության եկանք, որ ծայրահեղ կարեւոր է նախագահական ընտրությունների անթերի լինելը: Ժողովրդավարական հաստատությունները, անկախ դատական համակարգը, քաղաքական բազմակարծությունը, ազատ լրատվամիջոցներն են կազմում մեր գործընկերության հիմքը, եւ այս հաղորդագրությունն եմ ես տարածել այսօր հանդիպելով հայ քաղաքական լիդերներին, խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Հենց այս սկզբունքները պետք է հստակորեն պաշտպանվեն ընտրությունների ժամանակ», - իր խոսքում ասաց Բարոզոն:
Հայաստանի նախագահը նշեց, որ եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը դիտարկվում է որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման եւ արդյունավետ բարեփոխումների իրականացման կարեւոր գործոն. - «Եվ պատահական չէ, որ ես վերահաստատեցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը խորացնելու եւ զարգացնելու մեր հաստատակամությունը: Մեր նպատակն է մինչեւ 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները` դրանով իսկ մեր հարաբերությունները հասցնելով նոր հանգրվանի»:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ խոսեց այն մասին, որ ավարտին են հասցվել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը, ինչպես նշեց նախագահը, կստորագրվի մի քանի օրից, եւ ակնկալվում է, որ ուժի մեջ կմտնի մինչեւ 2013 թվականի կեսը: Ինչից հետո Հայաստանը պատրաստ կլինի դիմել հաջորդ, ավելի բարդ փուլի քննարկմանը` մուտքի արտոնագրերի պահանջի վերացմանը` հիշեցնելով, որ արդեն 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիները Հայատան կժամանեն առանց մուտքի արտոնագրի:
Բարոզոն իր հերթին հաստատեց, որ «կառուցողական եւ արագ բանակցությունների արդյունքնում համաձայնագիրը կստորագրվի դեկտեմբերին»:
Նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ պարոն Բարոզուի հետ խոսել են նաեւ Արեւելյան գործընկերության ձեւաչափում փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտության մասին:
«Մենք չենք կարող ձեւացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձեւավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ եւ Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի եւ ապօրինի կերպով փակի տակ է պահում Արեւելյան գործընկեր Հայաստանի սահմանը: Դա ոչ միայն հակասում է գործընկերության պարզ տրամաբանությանը, այլեւ խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը», - նշեց Հայաստանի նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտնեց նաեւ, որ իրենց զրույցի ընթացքում շոշափվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը:
«Հայաստանը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը, հետեւաբար մենք կարեւորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, մասնավորապես նրանց պարբերական այցելությունները», - հավելեց նա:
Եվրահանձնաժողովի նախագահը այս առիթով նշեց, որ «խաղաղությունն ու տարածաշրջանային կայությունը նույնպես կարեւոր են մեր ընդհանուր նպատակները առաջ մղելու համար»:
Հանդիպման վերջում կողմերը հայտարարեցին, որ քննարկվել է նաեւ հաջորդ տարի նախատեսված դոնորների համաժողովի նախապատրաստման ընթացքը: