«Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը։
«Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»: Այդ մասին համաձայն ԲՀԿ կողմից երեկ տարածված հաղորդագրության` Բրյուսելում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ։
Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան իր հերթին, համաձայն ԲՀԿ տարածած հաղորդագրության, նշել է, որ «առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը հերքեց, թե նախագահական ընտրությունների հարցը եղել է եվրոպացիների հետ քննարկման օրակարգում. - «Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ։ Անկախ` այս այցը լիներ թե չէ, վերջ ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն պետք է աներ։ Բնականաբար, այդ հայտարարությունը Երեւանում կլինի, եւ այս այցը որեւէ ձեւով չի որոշելու այդ հայտարարության էությունը»։
«Բնականաբար, կուսակցությունը լավ կլինի ներկայանա իր թեկնածուով` կուսակցության առաջնորդով, այդ որոշումը վերջնական այս մի քանի օրերի ընթացքում արդեն կկայացվի։ Ինչպիսին կլինի այդ որոշումը` ժողովուրդը կիմանա դրա մասին` կարծում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում», - ասաց Վարդան Օսկանյանը։
Իսկ թե քննարկվե՞լ է արդյոք տվյալ հարցը Եվրախորհրդարանում ԲՀԿ-ի պատվիրակության ունեցած հանդիպումների ընթացքում եւ քննարկվե՞լու է այն նաեւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ նախատեսվող հանդիպման ժամանակ, այդ կապակցությամբ նախկին արտգործնախարարը նշեց. - «Այդ հարցը հատուկ էդպես մեր օրակարգում չի եղել, բայց որովհետեւ բոլորը տեղյակ են, որ շուտով ընտրություններ են Հայաստանում նախագահական, եւ գիտեն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավական հզոր կուսակցություն է, բնականաբար, իրենց այդ հարցը հետաքրքրում է, եւ այդ հարցը իրենք են բարձրացնում։ Եվ մենք մոտավորապես պատասխանում ենք այն, ինչ ես հիմա ձեզ ներկայացրեցի»:
Միաժամանակ ԲՀԿ հաղորդագրության մեջ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպումից է մի ուշագրավ հատված մեջբերվում․ - « Ծառուկյանն ընդգծել է, որ «ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից»:
Այսինքն առաջիկա նախագահական ընտրությունների մասին եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկումներ եղել են, թե եւ մեզ հետ զրույցում Վարդան Օսկանյանը կարծիք հայտնեց, որ անտեղի է ԲՀԿ-ի բրյուսելյան այցի կապակցությամբ հայաստանյան մամուլում բարձրացված աղմուկը եւ ճիշտ չեն շրջանառվող ենթադրությունները, թե ԲՀԿ-ն Բրյուսելում է որոշելու իր թեկնածուի հետ կապված հարցը:
«Բարգավաճ Հայաստան Կուսակցության համար ճիշտ ժամանակն էր հանդիպումներ ունենալ եվրոպացի խորհրդարանականների եւ պաշտոնյաների հետ: Վերջիվերջո ԲՀԿ-ն միշտ ներկայացված է եղել տարբեր եվրոպական պատվիրակություններում», - Բրյուսելում երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վարդան Օսկանյանը:
Օսկանյանին հարցրինք, իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Բարգավաճ Հայաստանի թեկնածուն նախագահական ընտրություններին լինի ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ հենց ինքը:
«Ես այդ հարցին չէի ուզենա անդրադառնալ: Կուսակցությունը ունի առաջնորդ: Բնական է ենթադրել եւ ակնկալել, որ կուսակցությունը պետք է իր առաջնորդով ներկայանա նախագահական ընտրություններին: Ցանկացած այլ որոշում արդեն շեղում կլինի այդ բնական ակնկալիքից: Այս պահի դրությամբ եւ առհասարակ ես կասեի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մեր տեսանկյունից՝ քաղաքական թիմի, պետք է մասնակցի ընտրություններին իր առաջնորդի թեկնածությամբ», - պատասխանեց նախկին արտգործնախարարը:
Իրեն առնչվող քրեական գործով ԱԱԾ կողմից դեկտեմբերի 4-ին տարածված նոր հայտարարության մանրամասների վերաբերյալ Վարդան Օսկանյանը չցանկացավ խոսել, «Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ, թե այդ հարցը այս օրերին Բրյուսելում խնդիրը քննարկվե՞լ է, պատասխանեց. - «Խորհրդարանում մենք չենք բարձրացրել՝ ես ինքս չեմ ուզել բարձրացնենք, բայց բոլորն էլ լավ տեղյակ են»:
Այսօր երեկոյան հանդիպում է նախատեսվում նաեւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
ԲՀԿ պատվիրակությունը Երեւան կվերադառնա հենց այսօր, ուշ երեկոյան: