«Մենք զբաղված ենք քաղաքական նոր մշակույթի ներդրմամբ», - ասում է «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Առաջին անգամ Հայաստանում հնարավոր է լինի նախագահի կին թեկնածու։
Մի քանի օր է արդեն, որ շրջանառվում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի անունը` որպես նախագահի հավանական թեկնածու։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տիկին Սեդրակյանը, չհերքելով այս լուրը, ասաց, որ քննարկումը կուսակցության ներսում ընթանում է։ «Եվ այս քննարկումները ինքնին հանրության մեջ նոր մտածողության ձեւավորման հիմք են հանդիսանում, սկսում են քննարկվել ընտրության բոլոր հնարավորությունները», - նշեց նա` շարունակելով. - «Մենք շատ սովոր ենք այն թեկնածուներին, որոնց մենք սովորել ենք, մեզ թվում է, որ քաղաքականությունը սերնդափոխությունից դուրս երեւույթ է, իսկ իրականում քաղաքականությունը ոչ միայն սերնդափոխություն է, այլեւ` հայեցակարգերի եւ մոտեցումների փոփոխություն»։
«Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ ծագած վեճից հետո քննարկումից դուրս եկավ այն հարցը, որ «Ազատ դեմոկրատներ»-ը կսատարի «Ժառանգության» կողմից նախագահի թեկնածու առաջադրվող Րաֆֆի Հովհաննիսյանին։
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե սեփական թեկնածուով հանդես գալով` շարունակվո՞ւմ է արդյոք երկու կուսակցությունների ներքին կոնֆլիկտը, եւ արդյունքում չե՞ն զրոյանում միասնական ընդդիմադիր թեկնածու ունենալու բոլոր շանսերը, «Ազատ դեմակրատներ»-ի փոխնախագահը պատասխանեց. - «Մեր խնդիրը երբեք չի եղել որեւէ քաղաքական ուժի հետ մրցակցությունը ապաքաղաքական դաշտում, մենք միշտ մրցակցում ենք քաղաքական դաշտում։ Քննարկելով ալտերնատիվ թեկնածություն` մենք «Ժառանգության» հետ չենք մրցակցում, մենք ուղղակի զբաղված ենք քաղաքական նոր մշակույթի ներդրմամբ. դա ավելի լայն եւ գաղափարական մոտեցում է»։
«Տղամարդակենտրոն հասարակությունը կարո՞ղ է արդյոք հանդուրժել կին նախագահի», - այս հարցին էլ Անուշ Սեդրակյանը արձագանքեց. - «Միգուցե ինչ-որ տեղ, մտածողության հեռուներում այն տղամարդակենտրոն է, բայց գործառույթի մեջ այն տղամարդակենտրոն չէ, քանի որ հայ կանանց ուսերին պատասխանատվության հիմնարար բեռն է, իսկ ով ունի պատասխանատվություն` նա, բնականաբար, պետք է ունենա նաեւ հավասար իրավունքներ»։
Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Դավթյանը նախագահի կին թեկնածու ունենալու գաղափարին «խիստ պոզիտիվ» է վերաբերվում, առավել եւս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որ կուսակցությունն է այս քայլին գնում։
«Ազատ դեմոկրատներից» էլ պիտի լիներ այդ նախաձեռնությունը։ Բավականին լավ ժեստ կլինի՝ ուղղված ամբողջ քաղաքական դաշտին», - նշեց Դավթյանը ու հավելեց՝ նախագահական ընտրություններում կնոջ թեկնածության առկայությունը դրական ազդեցություն կունենա ընտրությունների մթնոլորտի վրա։