Ադրբեջանի նոտան պաշտոնապես փոխանցվեց Ուրուգվային

Արգենտինայում Ադրբեջանի դեսպանությունը, որը համատեղության կարգով հավատարմագրված է նաեւ Ուրուգվայում, այս երկրի արտգործնախարարությանն է փոխանցել պաշտոնական Բաքվի բողոքի նոտան` Լեռնային Ղարաբաղ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։