Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առաջինը բարձրաձայնած Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյաները այցելեցին Ստեփանակերտ:
Երեքշաբթի օրը Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, Արցախ հասնելն է համարձակություն պահանջում [նկատի ունի ճանապարհը]: Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ եւ պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը, որ ունի Հայ դատի գրասենյակը Հայաստանի եւ Ուրուգվայի բարեկամության գործում»,- ասում է Ռուբեն Մարտինես Ուելմոն՝ Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:
«Ուրուգվայը, լինելով առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կարող է լինել նաեւ առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործում», - ասում է Ռուբեն Մարտինես Ուելմոն՝ բայց եւ ավելացնելով, որ «այո»-ն տեսական պատասխան է. - «Սակայն սա քաղաքական գործընթաց է եւ պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք եւ ներկայացնենք փաստարկներ, եւ ներկայացնել քաղաքական ուժերին»: