Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած «Հարսնաքար»-ի միջադեպի գործով մեղադրանք է ներկայացված 6 անձի։ Դատարանում ցուցմունք էր տալիս տուժող Արտակ Բայադյանը։
Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հարսնաքար»-ի գործով տուժող, Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի բժիշկ-կոորդինատոր, միկրովիրաբույժ Արտակ Բայադյանը ցուցմունք տալիս պնդեց, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում իրեն եւ իր մյուս չորս ընկերներին ծեծողները եղել են առնվազն 15-20 հոգի:
Այս գործով ամբաստանյալի աթոռին են վեցը, նրանցից ոչ մեկը չի ընդունում մեղադրանքը:
Արտակ Բայադյանը պատմեց, որ Վահե Ավետյանն իրեն զանգահարել է հունիսի 17-ին, իրենց ընկեր, այս գործով տուժող Արկադի Աղաջանյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեք ընկերներով, Վահեի ծանոթ Դիանայի հետ գնացել են Արզնի ձոր: Մի քանի ժամ անց միացել են իրենց մյուս երկու ընկերները՝ այս գործով տուժողներ Գարիկ Սողոմոնյանը եւ Էդգար Նիկոյանը:
Երեկոյան տրամադրվել են, որ երաժշտություն լսեն, գնացել են «Հարսնաքար»: Ըստ ցուցմունքի, 21։30-ին եղել են ռեստորանում:
Երբ Վահե Ավետյանը արդեն «Հարսնաքար»-ում գնացել է ձեռքերը լվանալու, վերադարձել է անտրամադիր եւ ասել, թե թույլ չեն տալիս սպորտային տաբատով մնալ ռեստորանում:
Արտակ Բայադյանի ցուցմունքով՝ նախ որոշել են դուրս գալ, բայց հետո Վահե Ավետյանը գնացել է տուն, տաբատը փոխելու։
Արդեն 20 րոպե անց Վահե Ավետյանը վերադարձել է։
«Մոտեցավ մատուցող Դավիթը։ Սկզբից ինչ խոսակցություն էր՝ կոնկրետ չեմ հիշում», - պատմում է Բայադյանը, - «Այն պահից ֆիքսվեցի, որ Վահեն կողքիցս հարցադրում կատարեց ժպիտը դեմքին՝ գլխարկով էլ չի կարելի՞, որ ասում ես տաբատով էլ չի կարելի։ Դավիթը մի քիչ ագրեսիվ, կտրուկ պատասխանեց՝ կարող ա՞ կայֆավատ ես ըլնում վրես։ Վահեն՝ բա՝ չէ, չեմ եկել քո վրա կայֆավատ ըլնեմ, եկել եմ ստեղ ժամանակ անցկացնելու։ Հարց եմ տալիս՝ էն վախտ ասեցիր տաբատով չի կարելի, կարողա գլխարկո՞վ էլ չի կարելի։ Բա՝ դուրս արի՝ ասեմ»։
Ըստ Արտակ Բայադյանի, Վահե Ավետյանը ռեստորանի սրահից դուրս է եկել ժպտալով՝ չպատկերացնելով անգամ, թե ինչ կարող է տեղի ունենալ։
Ցուցմունքի համաձայն, Վահե Ավետյանը Դավիթ Ադամյանի հետ դուրս գալուց հետո ստացել էր առաջին հարվածը․ - «Ես որ արդեն մոտենում էի՝ տեսնեմ Վահեն կքանիստ վիճակում էր, ձեռքերով դեմքը բռնած։ Նկատեցի, որ քթից առատորեն արյուն էր հոսում»։
Արտակ Բայադյանը ցուցմունքում հիշատակեց թիկնապահ բառը, թեեւ հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հավաքած նյութերում որեւէ հիշատակում չկա այն մասին, որ Վահե Ավետյանին եւ գործով տուժողներին ծեծողները եղել են «Հարսնաքար»-ի սեփականատեր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները։
«Ու այդ պահին լսում եմ խոսակցություն, որ թիկնապահ Նորայրը, որ նստած է այս կողմից երրորդը, նկատողություն է անում մատուցող Դավիթին, նույնիսկ հայհոյանքներով՝ մենք կանգնած ստեղ քեզ ինչե՞ր ես թույլ տալի, այ տղա։ Տղեք ջան եկեք էս կողմից գնանք դեպի դուրս՝ ամոթա, շուխուռ-մուխուռ չլինի։ Հեսա մենք իրան կպատժենք իրա արարքի համար։ Այդ պահից հասկացա, որ մատուցողը հարվածել է Վահեին», - պատմեց տուժողը։
Արտակ Բայադյանն ասում է, որ ծեծը դադարեցրել են, երբ տեսել են, որ Վահե Ավետյանն այլեւս չի շարժվում:
«Հայհոյանքներից բացի այդ մի խոսքն է տպավորվել, որ՝ լավ, մեռավ, էլ մի խփեք։ Մի քանի հատ էլ հարված ու թողեցին», - պատմեց տուժողը։