Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը այլեւս պատգամավոր չէ


Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան
Քիչ առաջ լրացավ 15-օրյա ժամկետը, որի ընթացքում Ռուբեն Հայրապետյանը կարող էր ետ վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու իր դիմումը։ Նա դա չարեց, եւ հետեւաբար` դադարեց լինել խորհրդարանի պատգամավոր։

Հանրապետական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը դեռ անցած հուլիսին էր հայտարարել, որ հրաժարվում է իր մանդատից` այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի արդյունքում մահացավ երիտասարդ զինվորական բժիշկ Վահե Ավետյանը:

Հայրապետյանի հրաժարականի մասին դիմումը խորհրդարանում ընթերցվել էր սեպտեմբերին 5-ին: Ազգային ժողովի քարտուղարության պետը այս շաբաթասկզբին պարզաբանել էր, որ խորհրդարանի կանոնակարգի 35-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն, 15-օրյա ժամկետի հաշվարկից պետք է հանվեն ոչ աշխատանքային` տվյալ դեպքում տոնական, հիշատակի եւ հանգստյան օրերը: Այդ սկզբունքով հաշվարկելու դեպքում` հաշվի առնելով Խաչվերաց տոնին հաջորդած մեռելոցը, նաեւ հանգստյան օրերը եւ Անկախության տոնը, 15-օրյա ժամկետը լրանում էր միայն այսօր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG