Կուսակցության խոսնակը ընդգծում է, որ նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանի հետ կապված «իրավական գործընթաց դեռ չկա»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) անդամ, քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը առայժմ չի ցանկանում անդրադառնալ քաղաքաշինության ոլորտում արձանագրված խախտումներին, որոնց մասին հայտնի խորհրդակցության ընթացքում խոսեց նաեւ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը։
Նախկին նախարարը փոխանցեց, որ այդ հարցերին կանդրադառնա մի քանի օրից։
Չորեքշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը հարուցեց քրեական գործ Ազգային գրադարանի վերանորոգման ընթացքում կատարված չարաշահումների կապակցությամբ։ Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով, հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար, իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը եւ հիմնանորոգման աշխատանքները ամբողջությամբ եւ պատշաճ կատարված լինելու մասին տվել են դրական եզրակացություններ։
Այդ պաշտոնատար անձանց մեջ կան նաեւ քաղաքաշինության նախարարության աշխատակիցներ։
Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ չարաշահումները տեղի են ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախարար Վարդան Վարդանյանի պաշտոնավարման տարիներին։ Ի պատասխան այս ամենի առնչությամբ «Բարգավաճ Հայաստան»-ի կարծիքին վերաբերող հարցի` կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ասաց, թե երբ իրենց կուսակցի հետ կապված կլինի որեւէ իրավական գործընթաց, իրենք այդ ժամանակ էլ կմեկնաբանեն. - «Վարդան Վարդանյանի հետ կապված իրավական գործընթաց դեռ չկա, եթե ու երբ որ կլինի` ես կմեկնաբանեմ»։
«Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակը հրաժարվեց պատասխանել հարցերին` բացառո՞ւմ են արդյոք, որ կուսակցության անդամները կարող էին ներգրավված լինել չարաշահումների մեջ, եւ տվյալ թեմայով քննարկումներ եղե՞լ են արդյոք կուսակցությունում։ «Ես տվեցի այն պատասխանը, որը գտա նպատակահարմար ձեր հարցի հետ կապված։ Կուսակցությանը առնչվող երբ որ իրողություն կլինի, այն ժամանակ կլինի քննարկում», - ասաց Ուրիխանյանը։
«Այսինքն, եթե նրան [Վարդան Վարդանյանին] մեղադրանք առաջադրվի, նոր միայն այդ դեպքում», - այս հարցադրմանն էլ «Բարգավաճ Հայաստան»-ի խոսնակը արձագանքեց. - «Ես չեմ պատասխանում «այսինքն»-ով հարցերին։ Եթե ձեզ բավարարում է իմ տված եզրույթներով ձեւակերպումը` խնդրում եմ այն ֆիքսեք, եթե չէ` չէ»։