Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան գործով երկրորդ դատական նիստով էլ չսկսվեց դատաքննության փուլը: Առայժմ կարգավորվում են նախապատրաստական հարցեր:
Այս գործով 6 ամբաստանյալներից Արման Խաչատրյանի պաշտպանն այսօրվանից ներգրավվեց գործում: Փաստաբան Ավագ Լալայանը դատարանից ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու համար, եւ այդ պատճառով հետաձգվեց այսօրվա նիստը:
Մինչեւ հաջորդ նիստի մասին որոշում կայացնելը պարզվեց, որ այսօրվա դատական նիստին եւս չի ներկայացել Վահե Ավետյանի հայրը` տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Գառնիկ Ավետյանը. նա խիստ դժգոհ է գործի նախաքննությունից:
Ինչ վերաբերում է մյուս տուժողներին, ապա Էդգար Նիկոյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արկադի Աղաջանյանը եւ Արտակ Բայադյանը դատարանին գրավոր տեղեկացրել են, որ այս դատավարությանը չեն մասնակցի, եւ իրենց շահերը դատարանում կներկայացնեն փաստաբանները: Տուժողները պատրաստակամություն են հայտնել դատարան գալ` ցուցմունք տալու նպատակով:
10 օր առաջ մեկնարկած այս գործով առաջին նիստին բավականին բուռն դժգոհություններ կային դատավարության հրապարակայնությունն ապահովելու կապակցությամբ: Այսօրվա նիստի ժամանակ դահլիճում որոշակի փոփոխություններ կային, բայց նիստը լուսաբանող լրագրողների գնահատականներով` դեռեւս ոչ բավարար:
Դատավարությանը դահլիճում հետեւողների թվում էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Երկրորդ դատական նիստն է, ինչ դատավարությանը մասնակցում են առավելապես քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչներ, ակտիվիստներ, որոնք «Հարսնաքար»-ի դեպքից հետո հետեւողականորեն ակցիաներ են իրականացնում` պայքարելով նմանատիպ աղմկահարույց իրավիճակների հիմք հանդիսացող երեւույթների դեմ:
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որպես քաղաքացի իր պարտքն է համարում հետեւել այս գործին. - «Պատվի հարց է սա մեր համար»:
Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը կարեւոր համարեց, որ քաղաքացիական հասարակությունը ուշադրության կենտրոնում պահի «Հարսնաքար»-ի գործի քննությունը, «որպեսզի համակարգը չկարծի, թե հասարակությունն անտարբեր է». - «Այս դատավարությունը ամենաաղմկահարույցներից մեկն է լինելու, որովհետեւ այստեղ ներգրավված են շատ շահագրգիռ կողմեր»:
Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիր այցելած, համալիրի տարածքում դրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի ենթակաների իրականացրած ծեծից մահացու վիրավորումներ ստացած ռազմական բժիշկ, սպա Վահե Ավետյանի մահվան գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 3-ին: