Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը արձագանքել է Les Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հնչեցրած՝ Սողոմոնյանի բնորոշմամբ՝ «քաղաքագիտական-կոնսպիրատիվ» մտքերին։
Քոչարյանի գրասենյակի ղեկավարն այսօր տարածած հայտարարությունում, մասնավորապես, ափսոսանք է հայտնել, որ Հայրապետյանը համապատասխան բացատրություններով հանդես չի եկել։
Հիշեցնենք, Les Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում Հայրապետյանը սպառնալիքներ էր հնչեցրել «Հարսնաքարի» գործի բացահայտման համար պայքարող ակտիվիստների հասցեին՝ նրանցից մեկին անվանելով «Քոչարյանի շնիկը» եւ ակտիվիստների գործունեությունը կապելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ», - ասել էր Հայրապետյանը եւ մանրամասնել, թե անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում ակտիվիստներին:
Այս առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե այդ հրապարակումից անմիջապես հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ եւ Հայրապետյանը «տղամարդու երդումով» հավաստիացրել է, թե այդ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:
Հավելենք, որ Վիկտոր Սողոմոնյանն իր հայտարարության հետգրությունում ասել է, որ «Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով» եւ նկատել, որ այդ շունը «երբեք դատարկ տեղը չի հաչում»: