Անցած շաբաթ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրած Ռուբեն Հայրապետյանը երկուշաբթի օրը խորհրդարան չէր եկել:
Հանրապետական պատգամավորը մինչեւ սեպտեմբեր 21-ը իր հրաժարականի դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի: Այսօր լրագրողները սպասում էին, որ Հայրապետյանը խորհրդարան կգա` հաշվի առնելով հայկական մամուլում տեղ գտած Les Nouvelles d’Armenie-ի հարցազրույցի սղագրությունը, որտեղ Հայրապետյանն ասել էր, թե սեպտեմբերի 10-ին գնալու է խորհրդարան եւ մանդատից հրաժարվելու դիմումը ետ է վերցնելու:
Les Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցում Հայրապետյանը սպառնալիքներ էր հնչեցրել «Հարսնաքարի» գործի բացահայտման համար պայքարող ակտիվիստների հասցեին` ասելով, թե այդ ակտիվիստների ընտանիքները «իր ձեռքը կրակն են ընկնելու, բոլորը շաքարով են հիվանդանալու»:
Այդ նույն հարցազրույցում Հայրապետյանը ակտիվիստների գործունեությունը կապել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Նրանք ի՞նչ պիտի անեն: Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ», - ասել էր Հայրապետյանը եւ մանրամասնել, թե անձամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է ֆինանսավորում ակտիվիստներին:
Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի անդամի այս հայտարարություններին` ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասաց, թե ծանոթ չէ Les Nouvelles d’Armenie-ի այդ հրապարակմանը, բայց չի կարծում, որ Հայրապետյանը նման հայտարարություններ է արել Ծառուկյանի հասցեին:
«Պարզապես պիտի հետը խոսել, որպեսզի իմանամ, այդ հարցազրույցը եղե՞լ է, թե՞ չի եղել: Ես ժխտում եմ, նման բան եղած չի լինի: Կարող է անհասկանալի է եղել, այդպես է վերծանվել... ես այդպիսի հարաբերություններ չեմ տեսնում, որ Ռուբեն Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանի մասին խոսի, կամ հակառակը», - ասաց Սահակյանը:
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով նույն խնդրին, ասաց, թե այդ հրապարակումից անմիջապես հետո հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուբեն Հայրապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ եւ Հայրապետյանը «տղամարդու երդումով» հավաստիացրել է, թե այդ հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:
«Ասել է, որ ինքը ընդհանրապես ԲՀԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ տեսակետ, որեւէ հայտարարություն, որեւէ ձեւակերպում չի հնչեցրել, եւ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը», - ասաց Զոհրաբյանը` շարունակելով. - «Եթե տղամարդը տղամարդու երդումով ասում է, որ ինքն նման հայտարարություններ չի հնչեցրել, ապա մենք ի գիտություն ենք ընդունում այդ հայտարարությունը»:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը առայժմ չի մեկնաբանում Les Nouvelles d’Armenie-ում Հայրապետյանի հայտարարությունները: