Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պատվիրակությունն այսօր Էկոնոմիկայի նախարարությունում հայտարարեց, որ Իրաքի շուկան բաց է հայ ներդրողների համար։
«Մենք կարիք ունենք ենթակառուցվածքների, էլեկտրամատակարարման, առողջապահության ոլորտներում ներդրումների», - հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իրաքի ներդրումային ազգային գործակալության նախագահ Սամիր ալ-Ուրջին։
«Ազատություն» ռադոիակայնի հետ զրույցում նա ասաց, որ փնտրում են, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել եւ վստահություն հայտնեց, որ համագործակցության եզրեր կգտնվեն։
Պատվիրակությունը բավականին մեծաթիվ էր։ Երեւան են ժամանել Իրաքի մի քանի նախարարներ։
Էկոնոմիկայի նախարարությունում պաշտոնական ճեպազրույցների եւ ելույթների ժամանակ իրաքցի պաշտոնյաները նշում էին, որ Հայաստանի շուկան հետաքրքրում է իրենց տեխնոլոգիական, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում։ Բայց երբ Իրաքի առեւտրի նախարարին հարցրեցինք, թե ինչ ունի առաջարկելու Հայաստանն Իրաքին եւ իրենց հիմնական սպասելիքները որ ոլորտներից են, նախարարը պատասխանեց․ - «Ես գիտեմ, որ լավ ապրանքներ կան, գներն էլ վատը չեն։ Բայց ես տեսնում եմ, որ այս երկու երկրների առեւտրային համագործակցությունը մի տեսակ պասիվ է։ Այդ իսկ պատճառով ուզում եմ հոկտեմբերին Բաղդադում հայկական ապրանքների ցուցադրություն կազմակերպել»։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007-ից 2010 թվականների ընթացքում երկու երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է ընդամենը 0.7 միլիոն ԱՄՆ դոլար, սակայն 2011 թվականին այդ թիվը աճել է՝ հասնելով գրեթե 20 միլիոնի։ Իրաքը Հայաստան է ներկրում հիմնականում նավթամթերք։ Հայաստանից Իրաք արտահանվում է ծխախոտային արտադրանք։