Երեքշաբթի օրը Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Գյումրիի նորակառույց բժշկական կենտրոնի բացմանը, որի ավարտին Երեւանից ժամանած լրագրողների մի քանի հարցերի պատասխանեց:
Մարզային լրագրողներին հնարավորություն չտրվեց ներկա գտնվել ճեպազրույցին, չնայած որ բոլորն էլ հավատարմագրված էին: Ավելի ուշ նախագահի գրասենյակը լրատվամիջոցներին տրամադրեց ճեպազրույցի տեսագրությունը:
Սերժ Սարգսյանը հարցազրույցում անդրադարձել էր Հունգարիայի կառավարության կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից նրան շնորհելու դեմ Հայաստանում սկսված բողոքի ակցիաներին, որոնց ժամանակ նաեւ Հունգարիայի դրոշն այրվեց: Սերժ Սարգսյանը հորդորեց չայրել Հունգարիայի դրոշը:
«Աշխատանքները շարունակվում են, եւ այդ աշխատանքները լինելու են հետեւողական, հաշվենկատ, սթափ, եւ ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին, ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում, եւ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին», - ասաց Սարգսյանը` շարունակելով. - «Բայց, օգտվելով առիթից, ես ուզում եմ դիմել մեր հասարակությանը եւ հատկապես երիտասարդներին, եւ խնդրում եմ, որպեսզի չայրեն նրանք Հունգարիայի դրոշը, որովհետեւ Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության խորհրդանիշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ, բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, եւ մի մարդու կամ մի կուսակցության, կամ մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ»:
Հաջորդ հարցը, որին անդրադարձել էր Սերժ Սարգսյանը, այս կիրակի Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Հանրապետական Գյումրիում չունեցավ սեփական թեկնածու, այլ որոշեց սատարել «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածու Սամվել Բալասանյանին: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չունեցավ սեփական թեկնածու, նախագահը պատասխանել էր. - «Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է, եւ ի՞նչ է նշանակում ընդհանրապես սեփական թեկնածու: Ես ուզում եմ մեկ անգամ եւս անդրադառնալ վերջին շրջանում մամուլում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերին, հենց էդ «սեփական», «օտար», «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք եւս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին, իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի, բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Այո, իրականությանը համապատասխանում է մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Նախ համարում եմ, որ ԲՀԿ-ն մեր թշնամի կուսակցությունը չէ եւ ոչ էլ հակառակորդը: Մենք աշխատում ենք կայացնել արդյունավետ որոշումներ, եւ եթե մենք որեւէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթեւ ենք անում, (ես նկատի ունեմ խոշոր համայնքները), եւ հաշվի առնելով բոլոր թերերն ու դեմերը, նոր առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ այս պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, եւ կարծում եմ, Սամվել Բալասանյանը կարող է մթնոլորտը փոխել»:
Այցի ընթացքում, երբ բացվում էր Գյումրիի բժշկական կենտրոնը, Սերժ Սարգսյանի կողքին Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր կանգնած, նրա թիկունքին էլ` Սամվել Բալասանյանը: