Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպերը` Ախթալայում, Կապանում, Գյումրիում, Վանաձորում, առանձին դրվագներ են եւ չեն կարող ստվերել ընտրական ողջ գործընթացը.
«Օրենքը լիարժեք հնարավորություն է տվել նման դեպքերում դիմել պատշաճ իրավական պաշտպանության: Եվ տվյալ պարագայում եթե տեղի են ունենում նման դեպքեր, ապա, բնական է, յուրաքանչյուր նման դեպքում պետք է սահմանված կարգով ներկայացվի դիմում իրավասու մարմիններին` օրենքով քննություն իրականցնելու համար, եւ ոչ թե տարածվի քաղաքական հայտարարություն», - նշեց Մուկուչյանը` շարունակելով. - «Բնական է, յուրաքանչյուր դեպք պետք է մանրակրկիտ քննություն ստանա, եւ ես չեմ կարծում, որ այս առանձնակի դեպքերը որեւէ կերպ կարող են ստվերել ընտրական ամբողջ գործընթացը»:
Կենտրոնական Ընտրական հանձնաժողովն այսօր ներկայացրեց ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուների թիվը: Առաջադրվել էին 5201 թեկնածու, որոնցից 412-ն ինքնաբացարկ են հայտնել եւ մնացել են 4789 թեկնածու: Նրանցից 3236-ն անկուսակցական են, 1444-ը` Հանրապետական կուսակցության անդամներ են, 304-ը «Բարգավաճ Հայաստան»-ից են, 101-ը ՀՅԴ-ից, 64-ը ՕԵԿ-ից, 18-ը ՀՀՇ-ից:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ կարծիք ունի մատների թանաքոտման վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկության մասին, որն արժանացել է ԲՀԿ-ի հավանությանը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, թե դա կլինի հետքայլ, եւ ինքը կտրականապես դեմ է այս մեթոդի կիրառմանը:
«Եղած մեխանիզմներն էլ բավականն են, որպեսզի ընտրությունների ընթացքը լիովին վերահսկվի», - հայտարարեց ԿԸՀ նախագահը` շարունակելով. - «Ես կարծում եմ, թերեւս անհնար է գտնել այն բոլոր նյութերը, որոնք կարող են ներազդել այդ նյութի վրա: Այսինքն` ի սկզբանե բացառել, որ չի լինի որեւէ նյութ, որով հնարավոր կլինի ուղղակի ձեռքերը լվանալ եւ այդ նյութը ավելի շուտ հեռացնել ձեռքից: Սա, կարծում եմ, անհնար է: Սա ինքնին արդեն լուծում է, որը իրենում պարունակում է շահարկման բազմաթիվ էլեմենտներ: Ես կատեգորիկ դեմ եմ այդ ներկանյութի ընտրությանը նաեւ զուտ կիրառման տեսանկյունից»:
Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաեւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական հիմնադրամների մնացորդներին: Համամասնական ու մեծամասնական կարգով առաջադրվածներն ընդհանուր առմամբ 13 մլն դրամ չէին օգտագործել իրենց քարոզարշավի ընթացքում:
Եթե այդ գումարը բարեգործական նպատակներով չի օգտագործվում, փոխանցվում է պետբյուջե: Այսպիսով, 13 միլիոնից 9.5-ն ուղղվել է բարեգործությանը, 3.5 միլիոն-ը` պետբյուջե: Նախընտրական հիմնադրամների ամենամեծ մնացորդներն ունեցել են Հանրապետական կուսակցությունն ու «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը: ՀՀԿ-ն իր 2 մլն 850 հազար դրամը ամբողջությամբ օգտագործել է բարեգործական նպատակներով, իսկ ՀԱԿ-ի 1 մլն 205 հազարը փոխանցվել է պետբյուջե:

Your browser doesn’t support HTML5