Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում հինգշաբթի օրը կայացավ փուչիկների գործով առաջին դատական նիստը: Ամբաստանյալ Սերոբ Բոզոյանը, ով այս գործով միակ մեղադրյալն է, դատարան չէր ներկայացել:
Սակայն ներկայացել էին մի քանի տասնյակ տուժողներ` բոլորը հիմնականում երիտասարդներ: Դատարանի դիմաց նրանց մեծ մասը հրաժարվում էր խոսել, թեեւ ամիսներ առաջ հիվանդանոցում, այրվածքներով պառկած, անկաշկանդ պատմում էին եղածը: Բայց եւ այնպես, «Ազատություն» ռադիոկայանին հաջողվեց զրուցել մի քանի տուժողների հետ: Նրանք, ինչպես դատարան ներկայացածների մեծ մասը, մարմնի վրա սպիներ ունեին:
«Մենք նախավերջին շարքում ենք կանգնած եղել, ու ուղղակի ես այդ կրակն եմ զգացել իմ մարմնի վրա, ես փուչիկները բաց եմ թողել ու վազել եմ, հետո եմ տեսել, թե ինչ է կատարվել», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի աղջիկ:
Դատական նիստը նշանակվածից մոտ 30 րոպե ուշ սկսվեց, քանի որ որպես տուժող անցնում են շուրջ 200 հոգի, նրանցից 118-ը չէին ներկայացել, չնայած դրան դատարանում քարտուղարը բավականին երկար ներկա-բացակա էր անում: Ու թեեւ դատարանի դահլիճն էլ փոխարինվեց ամենամեծով, ներկայացած տուժողներից ու վկաներից ոչ բոլորը կարողացան տեղավորվել դահլիճում: Ի դեպ, նրանցից շատերը, անգամ խորը ու ցայտուն երեւացող սպիներով հայտնվելով դատարանում, հրաժարվում էին մեղավորներ փնտրել:
Ովքեր էլ համաձայնեցին խոսել, ասացին, որ Սերոբ Բոզոյանին միակ մեղավորը չեն համարում, ու ճիշտ չեն համարում, որ այսօր դատարանի դահլիճում ամբաստանյալի միայն մեկ աթոռ էր դրված:
«Մի հոգի տենց բան չէր կարող անել, բայց, որ վատ բան են արել… անմեղ ուսանողներ տուժվեցին այդտեղ»:
«Մի մարդ դժվար թե մեղավոր լինի, իսկ թե կոնկրետ ով է մեղավոր, դա էլ ասել չեմ կարող…»:
«Չեմ էլ սպասում, որ ինչ-որ մեկին մի բան անեն, որովհետեւ շատ մարդիկ են մեղավոր եղել, ու եթե հիմա էդ մի մարդուն դատեն, ինչ-որ բան չի փոխվելու»:
Քանի որ այսօրվա նիստին տուժողներից 118-ը եւ միակ ամբաստանյալը չէին ներկայացել, դատարանը որոշեց հետաձգել նիստը մինչեւ սեպտեմբերի 14-ը:

Your browser doesn’t support HTML5