Ընտրության ժամանակ քվեարկողների անձնագրերը դրոշմակնքելու օրենսդրական պահանջը վերացնելու՝ Կենտրոնական ընտրական հանժնաժողովի (ԿԸՀ) առաջարկին զուգահեռ խորհրդարանական ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) առաջարկում է կիրառել մատների թանաքոտման մեթոդը:
ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ է Ազգային ժողովում մտցնում շրջանառության մեջ, որտեղ որպես կրկնակի քվեարկությունները բացառելու նախապայման` ներառված է նաեւ մատների թանաքոտման դրույթը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Վկայակոչելով, թե ինչպես, իր բնորոշմամբ, «խայտառակվեց» անձնագրերի դրոշմակնքման մեթոդը, եւ այժմ էլ այդ ինստիտուտի վերացման խնդիր է դրվում, Զուրաբյանն ասաց, որ իրենց առաջարկը առավել արդյունավետ է, հիմնված է միջազգային դիտորդական առաքելությունների առաջարկների վրա:
«Իսկը ժամանակն է հիշելու ժողովրդական ասացվածքը` էշ նստելը մի այիբ է, էշից իջնելը` մեկ այլ այիբ: Իշխանությունները, ըստ էության, ձախողեցին իրենց կողմից առաջադրված մեխանիզմը, որով իբր պետք է կանխվեր բազմակի քվեարկությունը: Դա միտումնավոր ձախողեցին, որովհետեւ թանաքը չգործեց հենց այն ժամերին, երբ կազմակերպվեց հարյուր հազարավոր մարդկանց քվեարկությունը: Սա պետականորեն կազմակերպված ձախողում էր մի մեխանիզմի, որը հենց իրենք էին առաջարկել: Խայտառակվելով միջազգային հանրության աչքի առաջ` նրանք, բնականաբար, հրաժարվում են այդ համակարգից, բայց այդ դեպքում պետք է անել այն, ինչ մենք առաջարկում ենք, ինչը շատ լավ փորձարկված մեխանիզմ է, որը շատ լավ գործել է, օրինակ, Վրաստանում», - ասաց Զուրաբյանը:
Քվեարկողների մատների թանաքոտման համար առաջարկվում է օգտագործել անզեն աչքով անտեսանելի թանաք, որը հնարավոր կլինի ստուգել միայն ընտրատեղամասերում հատուկ սարքերի միջոցով. թանաքը անհետանում է քվեարկությանը հաջորդող օրերին:
Բացի մատների թանաքոտման առաջարկից, ՀԱԿ-ի մշակած Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը ներառում է շուրջ մեկ տասնյակ այլ դրույթներ եւս: Դրանք վերաբերում են ընտրատեղամասերի եւ ընտրացուցակների վերահսկելիությանը, հանձնաժողովների անդամների եւ վստահված անձանց իրավունքներին ու պարտականություններին, նախընտրական քարոզչության լուսաբանմանը:
Օրենսգրքի փոփոխման աշխատանքային խմբի ներկայացուցիչ, ՀՀՇ փոխնախագահ Սամվել Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց, որ առաջարկում են քվեարկածների ցուցակները փակցնել, ցուցակներից հանել Հայաստանից մշտապես բացակայողների անունները, հստակ սահմանել հանձնաժողովների անդամների պարտականությունները, ընդլայնել վստահված անձանց լիազորությունները, նաեւ տեսախցիկների տեղադրումը տեղամասի տարածքում եւ տեղամասից դուրս:
«Եվ տեղամասի տարածքը, եւ տեղամասի շրջակայքը ամբողջությամբ պետք է տեսանկարահանվեն. թե քրեական տարրերի կուտակումները, թե մարդկանց բերել-տանելը, թե տեղամասում կուտակումները դարձել են ընտրությունների խախտման ամենակարեւոր գործիքները», - ասաց Աբրահամյանը:
Հնարավոր է փոփոխությունների փաթեթում կներառվի նաեւ Զինծառայողների եւ նախնական կալանքի վայրերում գտնվողների քվեարկության իրավունքը սահմանափակող դրույթ, ինչը դեռեւս Կոնգրեսում քննարկվում է:
Լեւոն Զուրաբյան նաեւ փոխանցեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների իրենց առաջարկած փաթեթի շուրջ բանակցություններ են սկսելու խորհրդարանական ուժերի հետ:
«Մենք կարող ենք նաեւ բանակցել ընդհանուր նախաձեռնության շուրջ. մեկը մյուսին չխանգարող գործընթացներ են, եթե կան ռացիոնալ առաջարկներ, մենք կարող ենք դա ընդունել, կարող ենք փոփոխել մեր նախագիծը, եւ դարձնել դա ընդհանուր նախագիծ», - ասաց Զուրաբյանը:
Ոչ կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որը խորհրդարանում ներկայացված է 37 պատգամավորով, կարծես դեմ չէ հատկապես մատների թանաքոտման գաղափարին:
«Մենք խմբակցությունում կքննարկենք եւ չի բացառվում, որ մենք ինքներս հենց այդ առաջարկով հանդես գանք: Եթե կան խմբակցություններ, որ համամիտ են այդ տարբերակին, որ դրոշմակինքները պիտի փոխարինվի թանաքոտմամբ, ապա ինչու չէ, բոլորի հետ էլ հնարավոր է այդ հարց քննարկել: Իհարկե, հայ ընտրակեղծարարության ռացիոնալիզատորական միտքը այնքան փառահեղ է, որ ես վստահ եմ` շատ արագ մատների թանաքոտումը չեզոքացնելու դեմ եւս հակամեխանիզմներ կմշակվեն, բայց ալտերնատիվ ինչ-որ մի վերահսկողական մեխանիզմ, այդուհանդերձ, պիտի ֆիքսվի», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ՀԱԿ-ը մտադիր է փոփոխությունների առաջարկները քննարկել ոչ միայն ոչ կոալիցիոն բոլոր խմբակցությունների, այլ նաեւ իշխանական Հանրապետական խմբակցության հետ:

Your browser doesn’t support HTML5