«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է կառավարության եւ դրա ղեկավարի փոփոխությանը, սակայն առայժմ չի շտապում, օրինակ, ԱԺ-ում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
«ԲՀԿ-ի այլընտրանքային քայլերը կխոսեն ամենի մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` շարունակելով. - «Կառավարության, կառավարության ղեկավարի, կառավարության ծրագրի, որդեգրած քաղաքական կուրսի ու գործունեության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը չի փոխվել: Այո, մենք կողմ ենք փոփոխության` կառավարության ղեկավարի, կազմի եւ այլն»:
Հարցին, թե ինչ ասել է «այլընտրանաքային քայլեր» եւ ինչպես է այդ գործելաոճը դրսեւորվելու խորհրդարանում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. - «ԲՀԿ խմբակցության անդամները եկել են խորհրդարան ոչ թե կարգավիճակ փոխելու, այլ պարտականություններ կատարելու, պատասխանատվություն ստանձնելու եւ իրականացնելու ֆունկցիոնալ գործառութային պարտականություններ»:
ԲՀԿ մամուլի խոսնակը խուսափեց ԲՀԿ-ի դիրքորոշումը ընդդիմադիր կամ իշխանամետ որակել. - «Ես միշտ ասել եմ, որ լավ կլինի` որեւէ ձեւակերպում մեզ չհրամցվի, որեւէ պարտադրանք այդ առումով մեզ չներկայացվի»:
Նախորդ տարվա դեկտեմբերին, հիշեցնենք, Կառավարության հրաժարականի նախաձեռնությամբ խորհրդարանում հանդես եկավ ՀՅԴ-ն, սակայն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը կողմ քվեարկեցին 13, դեմ` 48, ձեռնպահ` 4 պատգամավորներ: Մինչդեռ, մայիսին նույն այս նախաձեռնությունը տապալվեց միայն երեք ձայնի տարբերությամբ (13 դեմ, 10 կողմ):
Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ առաջիկայում կառավարությանը անվստահություն հայտնելու բոլոր նախաձեռնությունները ձախողվելու են:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույն հարցի կապակցությամբ ասել էր, թե վստահ է, որ Դաշնակցության այդ նախաձեռնությունը միտված է միայն գրավելու ընտրողների ուշադրությունը եւ իրական հիմք չունի:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առայժմ խուսափեց անդրադառնալ հարցին, թե արդյոք Դաշնակցությունը պատրաստվում է խորհրդարանում հանդես գալ կառավարության հրաժարականի նոր նախաձեռնությամբ:

Your browser doesn’t support HTML5