Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների համոզմամբ, նախաքննական մարմինը անհիմն կերպով է մերժել իրենց բոլոր միջնորդությունները։
Փաստաբաններն այսօր գրավոր ստացել են միջնորդությունների մերժման հիմնավորումը, որտեղ, ըստ նրանց, որեւէ հիմնավորում չկա։
Նախաքննական մարմինը, մերժելով տուժող կողմի բազմաթիվ միջնորդությունները, նշել է, թե այդ միջնորդությունները անհիմն են եւ դրանց մի մասը վերաբերում են քրեական գործից անջատված մասին։ Ոստիկանությունը ավելի վաղ հայտարարել էր, թե ձեռք է բերել ապացույցներ այն մասին, որ «Հարսնաքար»-ի գործով 6 կալանավորվածներից բացի ծեծկռտուքին մասնակցել են եւս մի խումբ մարդիկ, եւ հետեւաբար նրանց հայտնաբերման ուղղությամբ նախաքննությունը դեռ շարունակվում է։ Գործից անջատված մասը հենց այդ անձանց հայտնաբերմանն է վերաբերում։
Նկատենք, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները միջնորդել էին գործում որպես կասկածյալ ներգրավել Ռուբեն Հայրապետյանին, վերծանել նրա հեռախոսազանգերը, հարուցված քրեական գործը՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, վերաորակել որպես սպանություն, ինչը ավելի խիստ պատիժ կսահմաներ մեղադրյալների համար՝ ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրկում։
Մերժելով Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու եւ նրա հեռախոսային համարների վերծանումները ստանալու միջնորդությունը՝ նախաքննական մարմինն իր որոշման մեջ նշում է, որ Հայաստանի քրեական դատավարության օրենսգիրքը անձին որպես կասկածյալ ներգրավելու հասկացություն չի նախատեսում։ Ապա հավելում է, որ անձը կասկածյալի դատավարական կարգավիճակ է ստանում ձերբակալման կամ մինչեւ մեղադրանք առաջադրելը նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու դեպքում, մինչդեռ նման հիմքեր մեղադրյալների մասով առանձնացված գործում չկա։
Սակայն փաստաբան Լուսինե Հակոբյանը հակադարձում է, որ Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու բոլոր հիմքերը մատնանշված են եղել։
«Մեր միջնորդությամբ ներկայացրել ենք ապացույցներ եւ այդ ապացույցներով հիմնավորել ենք, որ Ռուբեն Հայրապետյանը առնվազն տեղյակ է եղել հանցագործությանը, այլ կերպ ասած՝ նա ինչ-որ առնչություն ունեցել է այդ հանցագործությանը։ Կասկածյալը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, անձն է, ով կասկածվում է հանցանք կատարելու մեջ։ Նրան ձերբակալելը կամ նրա նկատմամբ որեւէ այլ խափանման միջոց կիրառելը դա արդեն երկրորդ քայլն է», - հայտարարեց փաստաբանը։
Անդրադառնալով հարուցված քրեական գործը՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը, որպես սպանություն վերաորակելու միջնորդությանը, նախաքննական մարմինը գրում է․ - «Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ մեղադրյալների դիտավորությունն ուղղված է եղել Վահե Ավետյանին եւ մյուսներին ծեծի ենթարկելուն։ Քրեական գործում չկա նրանց կողմից Ավետյանին սպանելու դիտավորության մասին վկայող որեւէ ապացույց»։
Մինչդեռ փաստաբան Լուսինե Հակոբյանը պնդում է, որ մեղադրյալները Վահեին սպանելու մտադրություն են ունեցել, քանի որ չէին կարող չհասկանալ, որ գլխին հասցված հուժկու հարվածները կարող են մահվան հանգեցնել։
«Մենք հիմնավորել ենք մեր միջնորդությամբ, որ նրանց դիտավորությունն ուղղված է եղել Վահե Ավետյանին սպանելուն, որովհետեւ նրանք հուժկու հարվածները հասցրել են Վահե Ավետյանի գլխին, եւ երբ նա արդեն հիվանդանոց է հասցվել, նրա ախտորոշումը եղել է դիֆուզ աքսոնալ ախտահարում, ինչը նշանակում է արդեն գլխուղեղի մահ։ Նման հուժկու հարվածներ հասցնելը գլխին․․․ այդ հանցագործները պարզապես չէին կարող չգիտակցել, որ դա կարող էր մահվան ելք ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ, օրինակ, նրանցից մեկը՝ Գարիկ Մարգարյանը, ըստ իր ցուցմունքների, ամենօրյա հիմունքներով ըմբշամարտ է պարապել, իսկ մյուսը՝ Նորայր Հայրապետյանը, պրոֆեսիոնալ ձյուդոիստ է»։
Հաշվի առնելով իրենց բոլոր միջնորդությունները մերժելու՝ նախաքննական մարմնի որոշումը, Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները պատրաստվում են բողոք ուղարկել Գլխավոր դատախազություն։
Ի դեպ՝ օրվա ավարտին պարզ դարձավ, որ Գլխավոր դատախազությունը հաստատել է Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկած 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը եւ այսօր գործն ուղարկել է Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք Գլխավոր դատախազությունը որեւէ վերապահում չի ունեցել մեղադրանքի հետ կապված, Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ հսկողությունն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով գործի նյութերը, գտել է, որ 6 մեղադրյալների մասով գործը ենթակա է դատարան ուղարկելու եւ այն ուղարկվել է։
Տռուզյանի փոխանցմամբ, դռնբաց եւ մրցակցային դատավարության ընթացքում կհետազոտվեն ձեռք բերված ապացույցները, որոնց համալիր վերլուծության արդյունքում դատախազությունը կներկայացնի իր վերջնական դիրքորոշումը։

Your browser doesn’t support HTML5