Նախաքննական մարմինը մերժել է Ռուբեն Հայրապետյանին «Հարսնաքար»-ի գործով որպես կասկածյալ ներգրավելու եւ նրա հեռախոսազանգերը վերծանելու եւ հարուցված քրեական գործը սպանություն վերաորակելու մասին Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների միջնորդությունները:
Փաստաբաններից Տիգրան Եգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երկուշաբթի օրը իրենք միջնորդություններով վերհանել էին նախաքննական մարմնի «բազմաթիվ եւ էական բացթողումները», որոնք ակնհայտ են դարձնում, որ «անգամ տարրական ջանքի չի գործադրվել» բազմակողմանի եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար:
Եգորյանը համարում է, որ հիմքեր կան Ռուբեն Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավելու համար. - «Ռուբեն Հայրապետյանը իր ցուցմունքներում նշում է, որ նա զանգահարել է Նորայր Հայրապետյանին` ճշտելու դեպքի մանրամասները: Այնուհետեւ դրան որեւէ անդրադարձ չի կատարում քննիչը, չի անդրադառնում դրան նաեւ Ռուբեն Հայրապետյանը: Ցուցմունքի վերջում միայն նշում է, որ` դեպքի մանրամասներից տեղյակ չեմ: Ինչպես նաեւ այն հանգամանքը, որ մեղադրյալներից 5-ը այդ օրը` ամբողջ օրը ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին, եւս մեզ թույլ է տալիս կասկածի տակ առնելու այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանը առնվազն տեղյակ էր դեպքից»:
«Դեպքից երկու օր հետո` ամսի 19-ին, Ռուբեն Հայրապետյանի նշած հասցեում իր հոր անունով գրանցված քաղաքային հեռախոսահամարին մեղադրյալներից Արթուր Բաբլոյանը զանգ է կատարել: Այդ կապակցությամբ եւս նախաքննության մարմինը որեւէ գործողություն չի ձեռնարկել: Այդ քաղաքային հեռախոսը եւս վերծանված չէ», - հավելեց փաստաբանը:
Եգորյանը տարօրինակ է համարում, որ գործով անցնող մեղադրյալների «Վիվասել»-ի բջջային հեռախոսահամարների վերծանումները կան, իսկ «ԱրմենՏել»-ինը` ոչ: Մինչդեռ մեղադրյալների միջեւ «ԱրմենՏել»-ի հեռախոսահամարներով կատարված զանգեր կան: Փաստաբանի համոզմամբ` նախաքննական մարմինը պարտավոր էր այդ վերծանումները պահանջել, բայց անհասկանալի պատճառներով չի արել:
«Սա լուրջ կասկածների տեղիք է տալիս: Տարրական հարցադրումներ չի ուղղել [նախաքննական մարմինը] վկաներին եւ մեղադրյալներին, այդ թվում նաեւ Ռուբեն Հայրապետյանին», - ասաց Եգորյանը:
Այս ամենը, ինչպես նաեւ իրենց միջնորդությունները մի քանի ժամում մերժելը, ըստ փաստաբանի, ակնհայտ է դարձնում, որ նախաքննություն իրականացնող մարմինը փորձում է ուղղակի ազատվել այս գործից:
Տիգրան Եգորյանը կասկածելի է համարում նաեւ այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը վերծանել է միայն այն հեռախոսահամարները, որոնք ներկայացրել են մեղադրյալները, եւ քննիչը չի էլ փորձել այլ օպերատիվ տվյալներ ձեռք բերել: Մեղադրյալը, մինչդեռ, կարող էր ստել եւ չներկայացնել իր կողմից օգտագործված իրական հեռախոսահամարը:
Փաստաբան Լուսինե Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց հետեւյալի վրա. եթե նախաքննական մարմինը վերծանել է մեղադրյալներից մեկի հոր հեռախոսահամարը, ապա ինչո՞ւ նույն սկզբունքով չեն վերծանվել Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերը: «Փորձ է արվում ապահովագրել Ռուբեն Հայրապետյանին», - եզրակացրեց Հակոբյանը:
Նշենք նաեւ, որ Գլխավոր դատախազությունն ու Արդարադատության նախարարությունը պատասխանել են անցած ամիս մի քանի ընդդիմադիր պատգամավորների հարցադրումներին: ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Արամ Մանուկյանը (ՀԱԿ) եւ Ռուբեն Հակոբյանը («ժառանգություն») գործի կապակցությամբ մի շարք հարցեր էին ուղղել պետական մարմիններին` փորձելով պարզել նաեւ, թե Վահե Ավետյանի մահվան գործում պատասխանատվության ինչ բաժին ունի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտարարած Ռուբեն Հայրապետյանը:
Ըստ ստացված պատասխանի` Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու հրահանգ որեւէ մեկի կողմից չի տրվել:
«ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե այդ պատասխաններից ինքը լուրջ ակնկալիքներ չի էլ ունեցել:
Ամեն դեպքում, ընդդիմադիր պատգամավորները կքննարկեն ստացված պատասխանները եւ միասնական դիրքորոշում կհայտնեն:
«Ես ուզում եմ նշել, որ Վահեի այս ողբերգական դեպքը ընդամենը առիթ է գոնե մեզ համար, որպեսզի մենք կարողանանք անդրադառնալ երեւույթին: Ի վերջո այս 20 տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել: Քանի դեռ Հայաստանի քաղաքացին իր հայրենիքում իրեն պաշտպանված չի զգացել, խոսել ինչ-որ զարգացումների մասին, աբսուրդ է: Պետք է պատասխանատվություն կրեն բոլոր նրանք, ովքեր տանիք են հանդիսացել կամ իրենց պահվածքով առիթ են հանդիսացել, որպեսզի մեր քաղաքացին իր պետության մեջ պաշտպանված չզգա իրեն», - նշեց Ռուբեն Հակոբյանը:
Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվել էին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը հիվանդանոցում մահացավ միջադեպից 12 օր անց: