Այսօր Ազատության հրապարակից մոտ 100 մարդ վանկարկումներով, պաստառներով շարժվեցին դեպի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) երեւանյան գրասենյակ` կոչ անելով չլռել ՀԱԿ երիտասարդների հետապնդման հարցում:
Ընդդիմադիրներն ասում են` հետապնդումն իրականցվում է զուտ քաղաքական հայացքների պատճառով: Առաջին ատյանի դատարանը Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների դատապարտել է մինչեւ 6 տարվա ազատազրկման: Նրանցից Տիգրան Առաքելյանը արդեն մեկ տարի բանտում է:
Երթի մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ այստեղ է որպես սովորական քաղաքացի, քանի որ անարդար է համարում դատարանի որոշումը: Նրա համոզմամբ` 7 ակտիվիստներից 7-ն էլ պետք է արդարացվեին, 3-ի գործն առանձնացնելն ու կարճելն «անտրամաբանական է»:
«Եթե հիմա փորձենք հասկանալ, թե ինչու են այս չորսին դատել, այն երեքին չեն դատել: Ոչ մի տրամաբանություն: Օրենքով սահմանված ոչ մի պատասխան չեք գտնի: Դա ինչ-որ մարդու ճաշակի, ինչ-որ մարդու քմահաճույքի հետեւանք է», - հավելեց նա:
Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներից Արեգ Գեւորգյանը, ով ուղղորդում էր երթը, ասաց, թե ԵԽԽՎ-ն հետեւողական չի եղել եւ դավաճանել է իր սկզբունքներին, այդ պատճառով էլ իրենք այսօր դեռ պայքարում են քաղբանտարկյալների ազատության համար ու եւս մեկ անգամ կոչ են անում եվրոպական կառույցներին ուշադրությամբ հետեւել նախորդ տարվա օգոստոսի 9-ի միջադեպին եւ դրա զարգացումներին:
Արեգ Գեւորգյանը ասաց, որ ԵԽԽՎ-ի համար անթույլատրելի պիտի լինի քաղբանտարկյալների առկայությունը ցանկացած երկրում եւ հավելեց. - «Միանշանակ է, որ այսօր Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդները հանդիսանում են քաղբանտարկյալներ»:
3 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մոտ օրերս իրենց վճիռը բողոքարկվելու է, սակայն թե որքան կձգվի գործընթացը եւ ինչպիսին կլինի արդյունքը, ինքն ասել չի կարող:
Երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵԽԽՎ-ի երեւանյան գրասենյակի աշխատակցին:

Your browser doesn’t support HTML5