Սիրիահայերը դժգոհում են ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության ինքնաթիռների տոմսերի գներից` պնդելով, որ եթե տոմսերի սակագինը վերանայվի, շատ սիրահայեր կտեղափոխվեն Հայաստան:
Մինչդեռ «Արմավիա»-ի լրատվական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ պատերազմական գոտի չվերթներ իրականացնելու պատճառով իրենք անցած մեկ ամսում կատարել են 8 չվերթ ու կրել են 31.000 եվրոյի վնաս` նկատի ունենալով դեպի Սիրիա գրեթե դատարկ ինքնաթիռներով չվերթները:
Այսօր Հալեպից «Արմավիա»-ի արտահերթ չվերթով Հայաստան եկան մոտ 100 սիրիահայ: Նրանցից շատերն ասում են, որ մինչեւ 550 դոլար են վճարում մեկ ուղղությամբ, մինչդեռ ներկայիս պայմաններում, երբ Սիրիայում տնտեսական կյանքը կաթվածահար վիճակում է ու գործազրկություն է տիրում, նման գնով Հայաստան տեղափոխվելը քչերին է մատչելի:
Հալեպ-Երեւան ամենաէժան տոմսն «Արմավիա»-ում արժե 117 հազար դրամ, իսկ ամենաթանկը` 192 հազար դրամ:
Հայաստանի կառավարությունում կարծում են, որ անհրաժեշտություն չկա սուբսիադավորել ազգային փոխադրողին: «Արմավիա»-ն, մինչդեռ, հայտարարել է, որ կվերանայի սակագները` դրանք սիրիահայերի համար դարձնելով գրեթե անվճար, եթե կառավարությունն աջակցի ընկերությանը` ամեն մի տոմսի համար «Արմավիա»-ին վճարելով 100.000 դրամ:
Բայց Կառավարությունն արդեն մեկ ամիս է չի պատասխանում «Արմավիա»-ի առաջարկին:
Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ իրենք ամենօրյա կապի մեջ են Սիրիայում Հայաստանի դիվանագիտական կառույցների հետ: Նշեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով երկու շաբաթ առաջ Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը տեղափոխվել է հայերով բնակեցված թաղամասերին մոտ: Մանասարյանի խոսքով` անհրաժեշտություն չկա հայերին ժամանակավորապես դուրս բերել Հալեպից, որովհետեւ այս պայքարը ուղղված չէ կրոնական կամ ազգային փոքրամասնությունների դեմ:
«Նման խնդիր դրված չէ: Ես համարում եմ, որ հայկական համայնքը այնքանով է պաշտպանված, որքանով ներկայումս պաշտպանված են Սիրիայի բոլոր քաղաքացիները», - ասաց փոխնախարարը:
Իսկ Հալեպից ընտանիքով Հայաստան տեղափոխված Համբարձում Ղազարյանն ասում է, որ հայերով բնակեցված թաղամասերը, թեեւ մոտ չեն հակամարտությանը, բայց ապրելն արդեն այնտեղ ավելի ու ավելի դժվար է դառնում: Սննդի, վառելիքի սակավություն կա, քաղաքում օրերով էլեկտրականություն չկա, եւ եթե իրավիճակը չփոխվի, Հայաստանում կմնան: Հալեպում Համբարձումը արհեստավոր էր, մեկ ամիս է արդեն նա չի աշխատում: Նրա խոսքով` կան հացի հետ կապված խնդիրներ. 4-6 ժամ հերթ են կանգնում մարդիկ, էլեկտրականություն 10 օր ընդհանրապես չկար, իսկ հիմա տալիս են 2 ժամով` յուրաքանչյուր 4 ժամը մեկ:
Հալեպից այսօր Հայաստան եկածներն ասում են, որ հայկական համայնքը աջակցում է հայերին` սնունդ է բաժանում կարիքավոր հայերին, նաեւ պատրաստվում է անհրաժեշտության դեպքում փախստականների տեղավորմանը հայկական կրթօջախներում:
Մեկ ամիս առաջ Հալեպից Հայաստան տեղափոխված Թամար Երանոսյանն իր երկու որդիների հետ դիմավորում էր զարմիկին: Նրա ընտանիքը դեռ չգիտի, թե երբ կերադառնա Սիրիա: Թամարն ասում է, թե Հայաստանում թեեւ խաղաղ է իրավիճակը, բայց այստեղ սոցիալական խնդիրների են բախվում` աշխատանք չկա, իսկ շուկայում ամեն ինչ թանկ է:

Your browser doesn’t support HTML5