Հալեպից շուրջ 130 երեխա այսօր ժամանեց Հայաստան` երկշաբաթյա ամառային հանգիստը հայրենիքում անցկացնելու համար: Երեխաներին ուղեկցում է 19 մանկավարժ:
Սա սիրիահայ երեխաների երկրորդ խումբն է, որը կառավարության ծրագրով ժամանում է Հայաստան ու անվճար ամառային հանգիստն անցկացնում հայրենիքում: Անցած շաբաթ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից եկած երեխաներն իրենց ամառային արձակուրդն անց են կացնում Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում: Այսօր Հալեպից եկածները տեղավորվել են Հանքավանի «Հասմիկ» ճամբարում:
Սիրիահայ երեխաների տեղափոխումն իրականացնելու համար Հայաստանի կառավարությանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, Համաշխարհային համահայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Այս միջոցներով ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունն իրականացրել է հավելյալ թռիչք դեպի Հալեպ:
Օդանավակայանում հալեպահայ երեխաներին սպասում էին ոչ միայն Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն ու «Հասմիկ» ճամբարի սաները, այլեւ Հայաստանում գտնվող նրանց հարազատները:
Նոյեմ Մանուկյանը սպասում էր թոռնիկներին: Նրա դուստրը Սիրիայում է ապրում: Մանուկյանն ասում է, որ աղջկա հետ Skype-ով խոսելիս լսելի են կրակոցներն ու պայթյունները: Նա մտածում է աղջկա երեխաներին Հայաստանում պահելու, այստեղ դպրոց տեղավորելու մասին:
«Այստեղ կուղարկենք դպրոց։ Երկիրը ավերվում է։ Արդյո՞ք երկիր կդառնա այդ երկիրը՝ հույս չունենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա։
Սիրիահայ Րաֆֆի Թաշճյանը դիմավորում էր եղբորորդուն: Թաշճյանը եւս մտադիր է եղբոր որդուն պահել այստեղ մինչեւ Սիրիայում խաղաղություն հաստատվելը:
«Այնպայման ուզում եմ, որ ապրի այստեղ ու չգնա հետ։ Այն, ինչ լսում ենք, տեսնում ենք այնտեղի պայմաններից՝ որ ահավոր է, որ կենսական կարեւոր բաներից զրկված են բոլորը, ո՞նց թողնենք երեխաները այնտեղ ապրեն», - ասում է նա։
Մինչ երեխաների ժամանելը, Րաֆֆի Թաշճյանը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ օդանավակայան գնալիս երեխաներին ստուգել են ինչպես կառավարության, այնպես էլ ապստամբների զորքերը: Երեխաները օդանավակայան են հասել զինված հայերի ուղեկցությամբ:
«Հալեպից ինձ ասում էին, որ առավոտ վեցին դուրս են եկել, բայց արգելքներ կային ճանապարհին՝ ե՛ւ պետության արգելքները, ե՛ւ Ազատ բանակը, որ իրենց ընդունել է, բայց նեղություն չեն տվել ու իրենք հանգիստ հասել են օդանավակայան, բայց մի քիչ ուշացումով», - պատմեց Թաշճյանը, - «Փաստաթուղթ, ստուգումներ չեն եղել, բայց մտել նայել են՝ ով է, ով չէ։ Առավոտ իրենք հավաքվել են մի տեղ՝ հայկական ակումբի առջեւ, «Արամ Մանուկյան» կենտրոն։ Այնտեղից դուրս են եկել։ Առջեւից եղել են հայ զինված տղերք, որոնք պաշտպանում են հայկական թաղերը»։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հալեպահայ երեխաներն իրենց ուրախությունն էին կիսում Հայաստան գալու կապակցությամբ: Նրանցից շատերն առաջին անգամն էին հայրենիքում:
26-ամյա Սեւան Քելեշյանը սիրիահայ երեխաներին ուղեկցող մանկավարժներից է: Քելեշյանը եւս պատմում էր օդանավակայան գալու դժվարությունների մասին։
«Երկու տեսակի կային՝ ընդդիմադիրները կային, որ ստուգում էին, եւ կառավարության ներկայացուցիչները», - նշեց նա։
Սեւան Քելեշյանն ասում է, որ Հալեպում վիճակն իսկապես վատ է։
«Եթե Հայաստանն աջակցի հայերին, նրանք կգան հայրենիք», - շարունակում է նա, - «Չենք կարողանում շարունակել սովորական ձեւով։ Վախ կա, չգիտենք, թե վաղը ինչ պիտի լինի»։
Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենց ունեցած վերջին տեղեկությունների համաձայն` Հալեպի կենտրոնում իրավիճակը հանգիստ է, հակամարտությունը շարունակվում է քաղաքից դուրս:

Your browser doesn’t support HTML5