«Ժառանգություն» կուսակցությունը մտադրություն ունի սեփական թեկնածուով մասնակցել Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:
Մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն»-ը ստացել էր 8 հազարից ավելի քվե` հայտնվելով երրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան»-ից եւ իշխող Հանրապետականից հետո:
Վերջնական որոշում «Ժառանգություն»-ում դեռ չեն կայացրել, սակայն արդեն լուրեր են շրջանառվում, թե հավանական թեկնածուն կուսակցության Գյումրիի կառույցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանն է:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանը այս կապակցությամբ ասաց. - «Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել: Հոգեբանորեն պատրաստ եմ: Պատրաստ ասելը լայն հասկացություն է, տարբեր հարցեր կան այստեղ` աշխատանքային գործընթացների հետ կապված: Կան ֆինանսական հարցեր, որոնք պետք է ճիշտ հաշվարկվեն, եւ նոր մենք փորձենք դրանով զբաղվել»:
Արձագանքելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ «Գյումրին հանձնել են ԲՀԿ-ին», «Ժառանգության» ներկայացուցիչն արձագանքեց. - «Ժողովրդին ո՞վ է հարցրել: Գուցե ժողովուրդը ուրի՞շ որոշում կկայացնի: Ժողովուրդը արդեն հոգնել է անընդհատ նույն դեմքերը տեսնելով, նույն անունները լսելով: Այստեղ արդեն ալտերնատիվ է անհրաժեշտ, պետք են նոր մարդիկ, նոր ծրագրեր, թարմություն, նոր կառավարման համակարգ»:
Հայ ազգային կոնգրեսը, մինչդեռ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Կոնգրեսի Գյումրու համակարգող Մուրադ Գրիգորյանը, վերջնական որոշում է կայացրել, որ չեն մասնակցելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններին:
«Սեփական թեկնածու չենք առաջադրելու: Դա մեր որոշումն է, որը հիմնված է քննարկումների, վերլուծությունների, քաղաքական հաշվարկի վրա: Չենք ուզում խառնվել այդ հերթական կամպանիային եւ մեր մասնակցությամբ լեգիտիմացնել ընտրարշավը», - ասաց նա:
ՀԱԿ-ի ներկայացուցչի կարծիքով, Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ աղմուկն «արհեստածին է». - «Մտածված է ուշադրություն շեղելու... Ավելի շատ նախապատրաստական ինչ-որ սցենար է փորձարկվում [2013 թվականի] փետրվարյան նախագահական ընտրություններին կիրառելու համար»:
Հարցին, թե հավանական համարում են, որ ՀԱԿ-ը սատարի որեւէ այլ թեկնածուի, Գրիգորյանը արձագանքեց. - «Իսկ ո՞վ է ասել, որ պարտադիր պետք է սատարի որեւէ մեկ թեկնածուի: Շուտով` ամսի 5-ից կլինեն պաշտոնական առաջադրումները, կտեսնենք ովքեր են առաջադրվում, կհասկանանք ինչու են առաջադրվում, կնայենք, կլսենք, կկարդանք իրենց նախընտրական ծրագրերը եւ դրանից հետո միայն կորոշենք` կսատարե՞նք, թե՞ ընդհանրապես չենք սատարի»:
Առայժմ, հիշեցնենք, Գյումրիի քաղաքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մասին պաշտոնապես հայտարարել են երկու քաղաքական ուժ. «Բարգավաճ Հայաստան»-ը առաջադրելու է ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը` Հովսեփ Սիմոնյանի:

Your browser doesn’t support HTML5