Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (ՀՀԿ) միջեւ վերջին օրերին ծավալված հեռակա բանավեճը ավելի ու ավելի է սրվում:
Լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Աղաբաբյանը քննադատել էր քաղաքապետ Ղուկասյանի գործունեությունը` մատնանշելով այն խնդիրները, որոնք Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին լուծում չեն ստացել:
Panorama.am-ին կայքին տված հարցազրույցում պատգամավորն ասել էր. - «Վարդան Ղուկասյանն ինքը սկի իրան պետք չի, ո՞նց կարա Հանրապետականին պետք գա»:
Վարդան Ղուկասյանը, ինչպես ասված է երեկ Գյումրիի քաղաքապետարանի կողմից տարածված նամակում, մեղադրում է իրեն, որ օգնել է Աշոտ Աղաբաբյանին երկու անգամ պատգամավոր դառնալու հարցում:
«Դու ի՞նչ ես արել Գյումրու համար, բացի քո բիզնեսը պահելուց: Գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց: Տղա ես դարձել, բլբուլ ես դարձել` սկսել ես խոսել, այդքան դարձել ես, հա՞», - գրել է Ղուկասյանը իր նամակում:
Աշոտ Աղաբաբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց. - «Գործունեությունից եմ խոսում, որ ինքը էսպիսին ա, էսպիսին ա, էսպիսին ա` իրան թվում ա, որ դրա պատասխանը ինձ անձնապես վիրավորելն ա: Ճշմարտությունը աչք ա ծակում, եւ մարդիկ փորձում են անձը վիրավորելով պատասխան տալ: Ես այդ մարդը չեմ, որ իր անձը վիրավորեմ, որովհետեւ էդ մարդը ընտանիք ունի… Ինքը անգամ էդ քաղաքական էթիկան չգիտի, որ քաղաքականության մեջ ոչ ոք ոչ մեկի անձը չի վիրավորում»:
Հիշեցմանը, որ նամակում Ղուկասյանը պնդում է, որ երկու անգամ օգնել է, որ ինքը ընտրվի պատգամավոր, Աղաբաբյանը արձագանքեց. - «Ինքը ինձ երեք անգամն էլ խանգարել է: Ինքը չգիտի, թե ում կողմից ա: Ամենակարեւորը` թիմ չունի: Ինքը գիտի, թե քաղաքապետարանի թիմը, էդ ադմինիստրատիվ ռեսուրսները իրա թիմն են: Բայց ինքը ընդհանրապես թիմ չունի, եւ իրա եղածով մենակ խանգարել է ինձ, կյանքում օգուտ չի տվել... Հանցագործ աշխարհում կա, ինտելիգենցիայում կա, կրթությամ մեջ կա, լավ երգում ա… Մարդ չգիտի ինքը ով ա, ինքն էլ չգիտի ինքը ով ա: Ամենակարեւորը` որ ինքը չգիտի թե ինքը ով ա»:
Արձագանքելով Ղուկասյանի նամակի այն հատվածին, թե` «գիտեցիր, որ քեզ նմաններին ուղղակի քշելու եմ Գյումրուց»` Աղաբաբյանն ասաց. - «Ասա` դու սամակատ քշել չգիտես, դու ոնց կարաս նման արտահայտություն անես. ես քաղաքից քշելու եմ, ես էս եմ անելու, ես… Ինքը քանի՞ հատ ես ա: Ճշմարտության չափանիշը պրակտիկան ա` եթե կարա, թող անի»:
Աշոտ Աղաբաբյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուներից միակն էր, որ անցած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց պատգամավոր:
Ինչ վերաբերում է Գյումրիի քաղաքապետի գալիք ընտրություններին, ապա ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նորընտիր ղեկավար, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կտրականապես հերքեց մամուլում հայտնված լուրերը, թե շաբաթ օրը, երբ Գյումրիում էր Հովիկ Աբրահամյանը, մարզպետ Աշոտ Գիզիրյանը «բարեխոսել է», իր համար:
«Լուրը իրականության հետ բացարձակապես կապ չունի», - ասաց Մինասյանը` փաստարկելով. - «Որովհետեւ ցանկացած անձ ցանկացած ընտրությունում առաջադրվելու համար, բացի կուսակցության աջակցությունից նաեւ պետք է ունենա սեփական նախաձեռնություն: Նման մտադրություն չեմ ունեցել, չունեմ»:

Your browser doesn’t support HTML5