Արդարադատության նախարարությունը նոր ռազմավարական ծրագիր է մշակել, որը պետք է իրականացվի առաջիկա չորս տարիների ընթացքում` մինչեւ 2016 թվականը: Հայաստանի նախագահն արդեն հաստատել է ծրագիրը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, երեքշաբթի օրը ներկայացնելով ծրագիրը, հայտարարեց, որ իրավական եւ դատական ոլորտները բարելավելու համար կա քաղաքական կամք:
«Իշխանությունների որդեգրած քաղաքականությունը այս ոլորտում առաջին հերթին անկեղծությունն է», - ասաց Թովմասյանը:
Ծրագիրը նախատեսում է բարեփոխել քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատության, փաստաբանական ծառայությունների ոլորտները, դատական համակարգը, դատախազության գործունեությունը:
«Ես չեմ կարող ասել, որ մեր դատարանները ամենարդարն են, բայց շատ ու շատ քայլեր կատարված են, որոնք այս պահին նկատելի չեն: Դրանք այնպես պետք է գործեն, որ հանրության մոտ նման կասկած չառաջանա: Մենք չենք պատրաստվում վարել այն քաղաքականությունը, թե ամեն ինչ նորմալ է, որեւէ խնդիր չունենք, այսպես շատ լավ է, շարունակում ենք գնալ առաջ», - ասաց Թովմասյանը:
Ծրագիրը նախատեսում է ներդնել դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշներ, բնակչության թվին եւ դատավորների ծանրաբեռնվածությանը համապատասխան հավասարակշռել դատավորների թվաքանակը, դատական իշխանությանը ստիպել հաշվետվություններ հրապարակել: Նախատեսվում է մշակել նաեւ նոր քրեական օրենսգիրք, որը կսահմանի նոր պատժատեսակի կիրառում` հանրային աշխատանքներ: Ըստ էության, բարեփոխումների այս ծրագիրը նպատակ ունի վերանայել ու բարեփոխել Հայաստանի արդարադատության ոլորտն ամբողջությամբ` սկսած իրավաբանների, փաստաբանների կրթությունից վերջացրած դատավորների նշանակումով: Չորս տարում ծրագրի իրականացման համար հարկավոր կլինի մի քանի տասնյակ միլիոն դոլար, որոնք, սակայն, արդարադատության նախարարությունը խոստանում է իրականացնել բյուջետային եւ գրանտային միջոցներով` առանց ծանրացնելու պետության վարկային բեռը:
Արդարադատության նախարարը նաեւ խոստացավ, որ 4-5 տարի անց դատարանների անկախության եւ երկրում արդարադատության հետ կապված կասկածներ, բողոքներ ու մտահոգություններ քաղաքացիներն այլեւս չեն ունենա:
«Ես չգիտեմ` կլինեմ այն ժամանակ նախարար, թե` ոչ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում դուք ինձ չորս տարի հետո միանգամայն այլ հարցեր են ներկայացնելու», - հայտարարեց Թովմասյանը:
Դատական եւ իրավական համակարգի գալիք բարեփոխումներին նվիրված ծրագրի համատեքստում լրագրողները նախարարին հարց ուղղեցին, թե ինչպե՞ս է նա գնահատում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին 2-6 տարի ազատազրկման դատապարտող առաջին ատյանի դատարանի վճիռը: Թովմասյանը խուսափեց գնահատականներից:
«Եթե արդարադատության նախարարը հիմա ասի` արդար էր, կասեք, որ ազդեցություն է ունենում դատարանի վրա, ասի` ոչ, արդար չէ, նորից կասեք, ազդեցություն է ունենում դատարանի վրա: Այս փուլում արդարադատության նախարարը պարզապես ասելու է, որ այս ծրագրի իրականացման արդյունքում դուք 5-6 տարի հետո այդ հարցը չեք տալու», - ասաց նա:

Your browser doesn’t support HTML5