Բուրգասի պայթյունի համար Իսրայելը մեղադրում է Իրանին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն բուլղարական Բուրգաս քաղաքում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրել է Իրանին եւ խոստացել խստորեն պատասխանել։

Երեկ Բուրգասի օդանավակայանի մոտ պայթեցվել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը։ Միջադեպի արդյունքում մահացել է 7 մարդ, ավելի քան 30-ը ստացել է մարմնական վնասվածքներ։

Իսրայելի վարչապետին իր ցավակցությունն է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման։