Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ մտադիր է իր պատգամավորական թեկնածությունն առաջադրել Երեւանի թիվ 1 կամ Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում:
Հովհաննիսյանը, հիշեցնենք, զբաղեցնում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղը. նա անցավ Ազգային ժողով, բայց իր պատգամավորական մանդատն այդպես էլ չվերցրեց, ինքնաբացարկ հայտնեց` հիմնավորելով, որ ինքը քաղաքական գործիչ է, եւ ոչ թե բիզնեսմեն եւ քանի որ «առ այսօր ոչ մի բիզնես չունի, ապա պարտավոր էր տեղը զիջել ընդունակներին եւ շնորհալիներին»:
Հիմա Հմայակ Հովհաննիսյանը ցանկանում է անկախ պատգամավոր դառնալ` որպես, ինչպես ինքը բնորոշեց, հասարակական սեկտորի ներկայացուցիչ:
«Ես ցանկանում եմ իմ առաջադրմամբ եւ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու արդյունքում ընտրվելու շնորհիվ լրացնել այն չափազանց լուրջ բացը, որը կա այս խորհրդարանում. խորհրդարանում ընդգրկված են կուսակցական մարդիկ, բայց դուք չեք կարող մատնանշել գոնե մեկ, երկու, երեք պատգամավորի, ովքեր անկուսակցական են կամ ներկայացնում են քաղաքացիական սեկտորը: Հասարակության 95 տոկոսը անկուսակցականներ են, եւ նրանք պետք է ներկայացված լինեն խորհրդարանում», - ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել Հանրապետական Ռուբեն Հայրապետյանը, ով «Հարսնաքարի» դեպքերից հետո հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում էլ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, սեպտեմբերին առաջադրվելու է Գյումրիի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում: Երկու ընտրատարածքներում էլ Քաղաքագետների միության նախագահն իրեն բացարձակ ֆավորիտ է համարում:
«Ես հանդես եմ գալու որպես ամենամեծ կուսակցության թեկնածուն` անկուսակցականների միավորման կամ կուսակցության թեկնածուն: Եվ դրանով ամեն ինչ ասված է», - ասաց նա:
Հմայակ հովհաննիսյանը վստահ է, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում շուտով ամենամեծ հանրային վստահությունն ու լսարանը ձեռք են բերելու հասարակական գործիչները, որոնք որեւէ կուսակցության չեն հարում, չեն անդամակցում եւ ազդում են հանրային կարծիքի ձեւավորման վրա:
«Յաշինը, Նավալնին, Ուդալցովը… ովքեր եւ ոչ մի կուսակցության անդամ չեն, բլոգերներ են, հանրային կարծիքի ձեւավորման վրա լրջագույն ազդեցություն ունեցող դեմքեր են, նույն Քսենյա Սոբչակը որեւէ կուսակցություն չի ներկայացնում: Հանրային կարծիքի տիրակալներ են, բայց ոչ կուսակցական գործիչներ, եւ սա այսօր աշխարհում դրսեւորվող օրինաչափություն է, եւ այս պայմաններում իհարկե, ես այդ ընտրությունների ֆավորիտն եմ լինելու», - ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, խորհրդարանական ընտրություններից առաջ Հովհաննիսյանն ասել էր, թե ինքը համակրում է ԲՀԿ-ին, որից հետո կուսակցության համամասնական ցուցակում ընգրկվելու հրավեր ստացավ:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է ԲՀԿ-ն սատարի Հմայակ Հովհաննիսյանին, ինչին ի պատասխան Ուրիխանյանը նախ զարմացավ, ապա ասաց, որ Հովհաննիսյանով չի հետաքրքրվում եւ չի հետեւում նրա քայլերին:
«Իսկապես չեմ կարեւորում իր հետ կապված որեւէ իրադարձություն: Նշեմ, որ ես խոսում եմ իմ անունից, հետեւաբար մեկնաբանելու ոչինչ չունեմ: Կարծում եմ` կուսակցությունն էլ առանձնապես իմաստ չի տեսնում որեւէ քննարկումներ իրականացնելու իր հետ կապված», - ասաց Ուրիխանյանը:
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ մի քանի ամիս առաջ Հմայակ Հովհաննիսյանը հետաքրքրեց ԲՀԿ-ին եւ նրան ընդգրկեցին համամասնական ցուցակի 9-րդ տեղում, ԲՀԿ մամուլի խոսնակը պատասխանեց. - «Չունեմ մեկնաբանություն»:

Your browser doesn’t support HTML5