Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ կմնա միջամտել «Հարսնաքար»-ի գործին: Նա մերժել է այս գործով զբաղվող իրավապահների հետ հանդիպում կազմակերպելու՝ խորհրդարանական 4 խմբակցությունների դիմումը։
Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգությունը» անցած շաբաթ էին դիմել Աբրահամյանին սեղմ ժամկետներում նման հանդիպում կազմակերպելու խնդրանքով, որպեսզի կարողանային պատասխանատու մարմիններից ստանալ գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Խորհրդարանականները մտավախություն ունեն, որ գործը կարող են «ծածկադմփոց անել»։
Այսօր նրանք ստացել են Հովիկ Աբրահամյանի գրավոր պատասխանն այն մասին, որ նախ՝ ԱԺ նախագահը պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ կազմակերպելու իրավասություն չունի, եւ երկրորդ՝ կատարվում է նախաքննություն եւ խորհրդարանի խոսնակը ձեռնպահ է մնում «գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների գործունեությանը օրենքով չնախատեսված որեւէ միջամտությունից»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատելով քաղաքական ուժերի բուռն արձագանքը նման դեպքին՝ միաժամանակ նշեց, որ իրավապահ մարմինների հետ հանդիպելու նրանց պահանջը արդարացված չի համարում։ Փոխխոսնակը ոստիկանության անաչառությունը կասկածի տակ առնելու եւ ոստիկանությանը չվստահելու հիմքեր այս պահին չի տեսնում։
«Մենք կարող ենք նման քննարկումների, լսումների մասին ավելի առարկայական խոսել, եթե տեսնեինք, որ ոստիկանությունը նպատակ չունի հրապարակային եւ թափանցիկ աշխատելու», - ասաց Շարմազանովը, - «Բայց մենք տեսանք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում ոստիկանությունը, ոստիկանապետը բազմիցս նշել են, որ կան ձերբակալվածներ եւ այս քննությունը պետք է լինի բացարձակ թափանցիկ եւ հրապարակային։ Ուստի ես նմանատիպ պահանջներն այդքան արդարացված այսօր չեմ համարում: Կարծում եմ՝ որոշ դեպքերում դա «շոու»-ի է վերածվում»։
Հիշեցնելով «Հարսնաքար» համալիրի մոտ կիրակի օրվա միջադեպը ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, երբ իրավապահները արգելեցին այնտեղ մոմավառությունը, Էդուարդ Շարմազանովին հարցրեցինք՝ այս պայմաններում հնարավո՞ր է ոստիկանությունից անաչառ քննություն ակնկալել։ ԱԺ փոխխոսնակի կարծիքով, այստեղ խնդիրը երկկողմանի է. - «Սահմանադրությամբ հստակ նախատեսված է մեր քաղաքացիների ազատ արտահայտվելու, ակցիաներ իրականացնելու իրավունքը եւ փաստ է, որ դա պետք է պահպանվի։ Բայց նույն Սահմանադրությամբ ամրագրված է նաեւ հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը»։
Տեղեկացանք, որ Ռուբեն Հայրապետյանին կուսակցությունից հեռացնելու հարց Հանրապետականը չի քննարկել։ Ինչ վերաբերում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից նրան հեռացնելու պահանջին, ըստ Շարմազանովի․ - «Հայկական ֆուտբոլը միայն շահել է, որ Ռուբեն Հայրապետյանը եղել է ու կա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ամեն ինչ քաղաքականացնելը ճիշտ չէ։ Բերեք մի քիչ սառը դատենք։ Իհարկե, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, բայց հավատում եմ, որ ամենաշատը ինքը կուզեր, որ այդ դեպքը տեղի չունենար»։
Ազգային Ժողովի նախագահին դիմած խորհրդարանական չորս խմբակցությունները «բացարձակապես անընդունելի» են որակում պատասխանատու իրավապահների հետ իրենց հանդիպումը մերժելու՝ խորհրդարանի ղեկավարության որոշումը եւ կատարվածի վերաբերյալ հանրապետականների գնահատականները:
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան այսօր հայտարարեց. - «Հայաստանում գոյություն ունի անպատժելիության վիճակ, մյուս կողմից էլ՝ հայ քաղաքացու անպաշտպանվածության վիճակ։ Սա արդեն քաղաքական հարց է։ Մեր խնդիրն այն է եղել, որ Ազգային ժողովի միջամտության ժամանակն է այս երեւույթի դեմն առնելու համար, ոչ թե կոնկրետ այս փաստով, այլ ընդհանրապես։ Այս նամակով գործընթացի սկիզբն էինք ուզում դնել, եւ չեմ հասկանում՝ ինչո՞ւ պիտի Ազգային ժողովը հրաժարվի իր գործառույթներից»:
Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որայսօր խորհրդարանի նախագահի մերժումը ստանալուց հետո 4 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են իրենց հետագա քայլերը քննարկելու նպատակով: Քննարկումը վաղը շարունակվելու է։
«[Ազգային ժողովի նախագահի] պատասխանը գնահատում եմ որպես արհամարհանք հասարակական կարծիքի նկատմամբ։ Եվ ընդհանրապես համարում ենք, որ այս անպատժելիության հիմնական պատճառը այն է, որ իշխանությունը ընտրակեղծիքներով եւ բռնությամբ վերարտադրման գործում իր ամբողջ հույսը դրել է հենց Ռուբեն Հայրապետյանի նման գործիչների վրա։ Պատժել նման գործիչներին նա չի կարող։ Բացարձակ ոչ մի վստահություն չունենք մի իշխանության նկատմամբ, որի օրոք հենց ստեղծվել է այն բեսպրեդելի մթնոլորտը, որը այսօր կա Հայաստանում», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Your browser doesn’t support HTML5