Ամառային արձակուրդների շրջանում արտերկիր մեկնող հայաստանցիների համար ամենամատչելի հանգստավայրերը մնում են Վրաստանի եւ Թուրքիայի լողափերը, սակայն այս տարի, տուրիստական գործակալությունների տվյալներով, աճել է Եվրոպայում հանգստանալ ցանկացողների թիվը։
Նշենք, որ այս տարի Հունաստանում եւ Իսպանիայում հանգիստը, հյուրանոցը, ավիատոմսը եւ սնունդը ներառյալ, հայաստանցի զբոսաշրջիկներին առաջարկվում է 790 հազարից մինչեւ 1 միլիոն դրամով, Իտալիայում՝ 420 հազարից մինչեւ 530 հազար դրամով։ Համեմատության համար՝ Թուրքիայում կարելի է հանգստանալ 330 հազարից 430 հազար դրամով, իսկ Վրաստանում դրանից էլ պակաս գումարով։
Երեւանյան տուրիստական գործակալություններից մեկի ներկայացուցիչ Դիանա Երիցյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց գործակալության հաճախորդների շրջանում Թուրքիայում հանգստանալ ցանկացողների թիվը գրեթե 50 տոկոսով նվազել է։
«Կոնկրետ մեր գործակալությունում բավականին նվազել է Թուրքիա գնացողների քանակը», - նշեց Երիցյանը։ - «Առաջին տեղում Հունաստանն է, երկրորդ տեղում Իտալիան, հետո՝ Իսպանիան։ Մեզ մոտ կատարված վաճառքների հիման վրա եմ ասում»։
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ հայերը արտագնա ճանապարհորդություններ են ընտրում այն երկրներ, որտեղ կա ծով։ Ապրեսյանի կարծիքով, մնացած բոլոր ուղղություններով Հայաստանն իր առաջարկած հանգստի ու ծառայությունների որակով եւ գներով չի զիջում։
«Ավելի շատ Հայաստան գալիս են զբոսաշրջության համար, քան Հայաստանից մեկնում են», - ասում է Ապրեսյանը, - «Այս առումով մեր արտաքին առեւտրի հաշվեկշիռը դրական է»։
Անցյալ տարի Հայաստան այցելել է 758 հազար զբոսաշրջիկ։

Your browser doesn’t support HTML5