Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2012-ի առաջին 5 ամիսներին հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակին առնչվող տվյալները:
Համաձայն հրապարակված տվյալների` տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7.4 տոկոսով ավելացել է:
«Համեմատած տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների հետ՝ համարվում է բարձր ցուցանիշ։ Սա ավելի բարձր է, քան, օրինակ, ԱՊՀ զարգացման միջին տեմպը, որը մոտ 5 տոկոսի շրջանակներում է», - ասում է տնտեսագետ Սամվել Ավագյանը։
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, մինչդեռ, առանձնապես մեծ տեղ չի տալիս վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներին եւ դրանց ազդեցությանը` բնակչության կենսամակարդակի վրա: Նրա կարծիքով, տնտեսական ակտիվությունը անհրաժեշտ արդյունավետություն չի ապահովում եւ իրական պատկերը չի արտացոլում:
«Եթե այս տնտեսական աճի արդյունքում ստեղծված բարիքների մեծ մասը գնում է շատ փոքր թվով մարդկանց գրպանը, դա նշանակում է, որ հասարակության համար, ըստ էության, դա նշանակություն չունի», - պարզաբանում է Թունյանը։
Ըստ վիճծառայության տվյալների` գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ ավելացել է 3.2 տոկոսով, մինչդեռ, օրինակ, շինարարության ծավալը նվազել է 8 տոկոսով:
Նախորդ տարվա նկատմամբ զգալի է դոլարի փոխարժեքի փոփոխությունը` շուրջ 6.3 տոկոս աճ, ինչը զգալի թիվ է` կարծում են տնտեսագետներն ու կանխատեսում հնարավոր հետեւանքները։
«Ենթադրենք այն մարդիկ, որոնք պետք է արտասահման գնան՝ թեկուզ Բուլղարիա, թեկուզ Թուրքիա, կամ թեկուզ հարեւան Վրաստան, հիմա ավելի շատ գումար են ծախսելու, քան անցյալ տարի ու դա զուտ փոխարժեքի անկման հետեւանք է», - ասում է Սամվել Ավագյանը։
Սպառողական գների ինդեքսը հունիսին 0.7 տոկոս աճ է գրանցել, սակայն առանձին ապրանքների գներ, ինչպես շաքարավազն է, 2011-ի հունվար-մայիսի համեմատ աճել է 24 տոկոսով:
«Հաշվի առնելով, որ մեր երկրում ներմուծումը շատ մեծ տեսակարար կշիռ է կազմում, փոխարժեքը միանգամից բերելու է գների թանկացմանը անխուսափելիորեն։ Ու այդ առումով զարմանալի է, որ փոխարժեքը թանկացել է, ներմուծվող որոշ ապրանքներ թանկացել են, բայց պաշտոնական վիճակագրության տվյալներով ընդամենը կես տոկոսի գնաճ է եղել», - ասում է Բաբկեն Թունյանը։
Սամվել Ավագյանն էլ դժվարացավ կանխատեսել, թե միջազգային շուկայում էժանացող շաքարավազի գներն ինչպես կփոփոխվեն Հայաստանում, քանի որ գործ ունենք մենաշնորհային շուկայի հետ։
«Քանի որ չկա մրցակցային մեխանիզմ, այդ փոխանցումը, միջազգային գների շուկայի փոփոխությունը դեպի Հայաստանի ներքին շուկա չի աշխատում», - պարզաբանեց փորձագետը։

Your browser doesn’t support HTML5