ՀՀԿ-ն «շատ դրական» է վերաբերվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկություններին
Your browser doesn’t support HTML5
Չնայած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդները իրենց վերջնական զեկույցում խուսափել են հստակ նշել` արդյո՞ք հայաստանյան ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին, թե ոչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է` փաստերը շատ են, որ մայիսի 6-ին անցկացված ընտրությունները հայաստանի նորագույն պատմության մեջ լավագույնն են եղել: