ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) եզրափակիչ զեկույցը հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչները տարբեր կերպ են գնահատում:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը կարծում է` զեկույցն օբյեկտիվ է, այնտեղ անդրադարձ կա ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների ամբող ներկապնակին: Խուրշուդյանը միեւնույն ժամանակ ափսոսանք հայտնեց, որ այս անգամ եւս հնարավոր չեղավ ընտրությունները համապատասխանեցնել այն չափանիշներին, որոնք միջազգային տարբեր կառույցներում Հայաստանը պարտավորվել է իրականացնել:
«Մենք կարող ենք փաստել, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը չի գնահատել ընտրությունները ոչ արդար եւ ոչ էլ ազատ: Մենք հիշում ենք, որ տարբեր ժամանակահատվածներում ասում էին` արդար էր, բայց ոչ ազատ, կամ մասնակի ազատ… այս դեպքում ոչ արդարի, որ ազատի մասին խոսք չկա», - ասաց Խուրշուդյանը:
Չնայած եվրոպացի դիտորդները իրենց վերջնական զեկույցում խուսափել են հստակ նշել` արդյո՞ք հայաստանյան ընտրությունները համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին, թե ոչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է` փաստերը շատ են, որ մայիսի 6-ին անցկացված ընտրությունները հայաստանի նորագույն պատմության մեջ լավագույնն են եղել:
«Թեկուզ միայն այս փաստը, որ իրենք իրենց սուբյեկտիվ գնահատականով 9 տոկոսում են տեսնում բացասական, նշանակում է 91 տոկոսով դրական է: Իսկ այն, որ Հայաստանի նման երկրում, որը գնում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով, նման հեղինակավոր կառույցը գտնում է, որ 91 տոկոսը եղել է դրական, սա մեծ առաջընթաց է: Պետք է այնպես անենք, որ իրենց ասած բացասական ցուցանիշը դառնա ավելի քիչ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմանզանովը:
Ընտրությունների ընթացքը եղել է կանոնակարգված եւ ընտրատեղամասերի մեծ մասում լավ կազմակերպված, ասված է զեկույցում: Այնուամենայնիվ, միջազգային դիտորդները ընտրատեղամասերի ինը տոկոսում ընտրությունների ընթացքը բացասական են գնահատել, որը զգալի են համարել: Հանրապետականը, ըստ Շարմազանովի, պատրաստ է բարելավել այդ ցուցանիշը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների կարծիքով ընտրություններում տեղ գտած թերությունները մեծամասամբ կազմակերպչական խնդիրներով են պայմանավորված եղել, ուստի եվրոպացիները ընտրական գործընթացները բարելավելու ուղղությամբ նաեւ մի շարք առաջարկություններ են հնչեցրել իրենց զեկույցում: Նրանք կարեւորել են ընտրացուցակների ճշգրտման հարցը, մեկ հասցեում գրանցված մեծ թվով ընտրողների խնդիրն են առաջարկել լուծել մինչեւ 2013 թվականի ընտրությունները: Զեկույցի հեղինակները նաեւ անդրադարձել են Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Նրանք, մասնավորապես, առաջարկել են քրեական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ մտցնել, որը կքաջալերի այս կամ այն կուսակցության, կամ մեծամասնական թեկնածուի կողմից ձայների գնման մասին տեղեկություններ հայտնողներին: ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, թե իրենք բաց են փոփոխությունների համար:
«Մեզ համար շատ կարեւոր եւ շատ թանկ է նման հեղինակավոր կառուցի առաջարկները, գնահատականները եւ մենք շատ դրական ենք վերաբերվում բոլոր այն առաջարկներին, որտեղ նպատակ կա ոչ թե սեւացնելու, այլ նպատակ կա օգնել Հայաստանի հասարակությանը, իշխանություններին եւ քաղաքական ուժերին կազմակերպել էլ ավելի ժողովրդավարական ընտրություններ: Իշխանություններն ունեն քաղաքական կամք, որպեսզի ժողովրդավարական բարեփոխումները էլ ավելի մեծ թափով իրականացվեն: Եթե անհրաժեշտ լինի օրենսդրական բազայի որոշակի փոփոխություն, բնականաբար, իշխանություններն ունեն քաղաքական կամք, որպեսզի գնան այն փոփոխություններին, որոնց անհրաժեշտությունը կլինի», - ասաց Շարմազանովը:
«Բարգավաճ Հայաստան»-ի տարբեր ներկայացուցիչներ ընտրություններից հետո հայտարարում էին համատարած խախտումների մասին: Կուսակցությունը, միանալով միասնական շտաբի իր գործընկերների` Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարությանը, նաեւ արձանագրեց, որ մայիսի 6-ին կայացած ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ամփոփիչ զեկույցին, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. - «Զեկույց, հայտարարություն, եզրակացություն, որ վերաբերում է մեր երկրին, մեր պետությանը, եւ որի մեջ ոչ այնքան էլ վառ գույներով է պատկերվում իրականությունը, բնականաբար, ինձ եւ իմ կողմից ներկայացվող կազմակերպության համար պիտի լինի մտահոգիչ եւ անհանգստացնող: Այդուհանդերձ, ցանկացած արտաքին ուղղությունից եկող նման եզրակացությունները հարկավոր է դիտարկել նաեւ որոշակի շահագրգռվածությամբ: Կարծում եմ, որ սա Հայաստանի արտաքին հարաբերությունների եւ բանակցությունների կողմ հանդիսացող մյուս պետությունների, այդ թվում` եւ այլ միջազգային կառույցներում ներգրավված, Հայաստանի հետ հարաբերություններից բխող եզրակացություններ են»: