Ադրբեջանական զինված ուժերը այսօր գիշերը փորձել են գրավել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Զոհվել է մեկ հայ զինծառայող:
Ինչպես տեղեկացնում է ԼՂ պաշտպանության նախարարությունը, անցած գիշեր 4.15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավային հատվածում հակառակորդը երեք տարբեր ուղղություններով ձեռնարկել է ԼՂՀ ՊԲ-ի մարտական դիրքերը գրավելու ռազմագործողություն:
«Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով դարանակալ հակառակորդի նախահարձակ գործողությունները, դիմել են պաշտպանական մարտի եւ վերջինիս հետ շպրտել իր ելման դիրքեր: Ադրբեջանական ուժերի վնասազերծման գործողության ժամանակ զոհվել է ՊԲ կրտսեր սերժանտ Վարդան Ռոբերտի Օհանյանը, վիրավորվել են շարքային զինծառայողներ Արայիկ Գեղամի Մավրեյանը եւ Վոլոդյա Յուրայի Ծատրյանը», - ասված է հաղորդագրությունում։
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ընդգծում է, որ «միայն հունիս ամսվա ընթացքում սա ադրբեջանական բանակի կողմից հայ - ադրբեջանական եւ ղարաբաղա - ադրբեջանական սահմանահատվածներում իրականացված չորրորդ նախահարձակ գործողության փորձն է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է` տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն փոխելու համար»:
Վերջին օրերին իրավիճակը լարված է նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում, այսինքն Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններում: Մասնավորապես հունիսի 4-ին, պաշտոնական լրատվության համաձայն, ադրբեջանական կողմը փորձել էր ներթափանցել Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Ադրբեջանցիների դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել էր, զոհվել էին երեք հայ զինծառայողներ: Հաջորդ օրը՝ հունիսի 5-ին, ադրբեջանական 15-20 հոգանոց դիվերսիոն խմբավորումը Ոսկեպար գյուղի մերձակայքում փորձել էր ներխուժել հայկական տարածք, սակայն այս դեպքում եւս հայ դիրքապահների ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունում խումբը վնասազերծվել էր: Ադրբեջանական կողմից, ըստ նախանական տվյալների, կա հինգ զոհ:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով այս բախումներին, փոխանցեց, որ իր տեղեկություններով Ադրբեջանն իրականում ավելի շատ զոհեր է տվել:
«Մենք ունենք ինֆորմացիա, որ իրենք արդեն մինչեւ 25 զոհ ունեն, եւ դա թաքցնում են», - ասաց փորձագետը:
Թե ինչու է Ադրբեջանը ավելի ինտենսիվ դարձրել հարձակումները հենց Տավուշի մարզի շրջանում, ռազմական փորձագետն ասաց, որ Ադրբեջանցիները ստուգում են հայկական կողմի պաշտպանվածությունը սահմանի ողջ երկայնքով:
«Պարտադիր չէ, որ մենք միշտ սպասենք այդ հարձակումներին ԼՂՀ հատվածում: Հակառակորդը կարող է նման գործողություններով փորձել ստուգել մեր պաշտպանությունը ամբողջ երկայնքով, որովհետեւ չգիտես ինչու, բոլորի մոտ նստած է այդ համոզմունքը, որ մենք ավելի պաշտպանված ենք ԼՂՀ հատվածում», - ասաց նա:
Այսպիսով, սահմանում վիճակը չի հանդարտվում, եւ միայն վերջին երեք օրերի ընթացքում զոհվել է չորս հայ զինծառայող: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, երեկ՝ օրվա ընթացքում, Տավուշի մարզում նույնպես շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը. կրակահերթեր են արձակվել նաեւ Կոթի գյուղի ուղղությամբ:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Տավուշի մարզի գյուղապետերը հաստատեցին, որ գիշերն ադրբեջանական կողմից կրկին կրակահերթեր են արձակվել հայկական գյուղերի վրա: Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ` գիշերը անդադար, ժամը մեկ կրակել են լուսարձակային գնդակներով:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն էլ ասաց, թե իրենց գյուղի վրա նույնպես կրակել են. մարդկային կորուստներ չկան: Գյուղապետի փոխանցմամբ, վերջին շրջանում ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակահերթերի պատճառով գյուղացիներն այլեւս դաշտեր չեն գնում եւ դադարեցրել են աշխատանքները:
«Դաշտերում վտանգավոր է, մարդիկ էլ չեն գնում, քանի որ դիպուկահարները լիքն են, մարդու կյանքին ամեն վայրկյան վտանգ է սպառնում», - ասաց գյուղապետը:
Հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին այսօր կայացած ասուլիսում անդրադարձավ նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սահմանին տեղի ունեցող իրադարձությունները կարող են վերաճել ավելի լուրջ ռազմական գործողությունների, քաղաքագետն ասաց, թե պատերազմական գործողությունների վերսկսումը հավանական չի համարում: Նրա համոզմամբ՝ պետք է հաշվի առնել, թե ինչ կարող է կորցնել Ադրբեջանը, եթե պատերազմ սկսվի:
«Պատերազմ սկսելով Ադրբեջանը վտանգում է ռեժիմը», - համոզմունք հայտնեց Իսկանդարյանը՝ պնդելով, որ սահմանին տեղի ունեցող գործողությունները չեն հանգեցնի պատերազմի վերսկսմանը:
Քաղաքագետն ասում է, որ վերջին օրերի լարված իրավիճակը պետք է կապել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ:
«Քլինթոնը այժմ գնացել է Ադրբեջան, եւ նրան այնտեղ պատմում են, որ տեսեք, թե ինչ է կատարվում, որեւէ իրական հաշտեցում չկա, եւ այլեւս չենք կարողանում դիմանալ», - ասաց Իսկանդարյանը:
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը սահմանում լարված իրավիճակում նաեւ թուրքական հետք է տեսնում:
«Այդ դիվերսանտները, որոնք կատարել են այդ քայլերը, միանշանակ թուրքական կադրեր են, եթե ոչ թուրքական բանակի զինվորականներ (դա չի բացառվում, դրա փորձը եւս կա), ապա Ադրբեջանի բանակի զինծառայողներ են, որոնք գերազանցապես պատրաստվում են Թուրքիայում: Չտեսնել այդ ուղղակի կապը Թուրքիայի բարձրաստիճան զինվորականության երեքօրյա այցելության եւ այս ինտենսիվ հարձակումների, ինտենսիվ դիվերսիաների, ուղղակի հնարավոր չէ: Թուրքական բանակի բարձր ղեկավարությունը, կարծում եմ, պետք է ինչ-որ կերպ ստուգեր այն պատրաստության արդյունքը, որը անցել էին Թուրքիայում Ադրբեջանի դիվերսանտները», - կարծում է Հովհաննիսյանը:

Your browser doesn’t support HTML5