Հունիսի 4-ին, ըստ նախնական տվյալների, հայ - ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ձեռնարկված միջոցառումների եւ հայ զինառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն առաջխաղացումը կասեցվել է, եւ տալով կորուստներ` հակառակորդը ետ է մղվել: Ադրբեջանական գործողության արդյունքում զոհվել են Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը եւ Կարեն Կամոյի Դավթյանը: Կան վիրավորներ», - ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Դեպքի վայր են մեկնել Հայաստանի զինդատախազը եւ պաշտպանության նախարարության հատուկ քննչական խումբը:
«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը շփման գծում` իրականացնելով իրավիճակին համարժեք գործողություններ», - վստահեցնում է պաշտպանության նախարարությունը։
Նախարարությունը իր հաղորդագրությունում խորապես ցավակցում է զոհվածների ծնողներին ու հարազատներին: