Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 21-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանը պարզապես իր սեփական տեսակետն է հայտնել, երբ ասել է, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, ըստ էության, կոալիցիա կազմելու շուրջ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։
«Այսօր որեւէ ինֆորմացիա չկա այդ կապակցությամբ։ Չեմ կարծում, որ որոշակի այդպիսի սպասելիքներ ունի Հանրապետականը։ Մենք ընդամենը կողմնակից ենք, որպեսզի կոալիցիա լինի՝ երկրի կայունության համար», - ասաց ՀՀԿ-ի փոխնախագահը։
«Ի՞նչն է պատճառը, որ մինչ օրս համաձայնություն ձեռք չի բերվել կոալիցիա կազմելու շուրջ», - հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ պարտադրանք կա, որ պիտի համաձայնություններ ձեռք բերվեն։ Ընդհանուր առմամբ, մեր քաղաքական սկզբունքը այն է, որ շատ լավ կլինի, որ քաղաքական բոլոր ուժերը որոշակի համաձայնությունների գան»։
Հանրապետականի փոխնախագահը հավելեց, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ «դեռեւս որեւէ հիմնավոր հարց չի քննարկվել»։
«Եթե նման բան լիներ, մենք տեղյակ կլինեինք։ Ամբողջ օրը քննարկում ենք ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ․․․ Բայց դրանք պաշտոնական այդպիսի որակումներ ունեցող քննարկումներ չեն, որ կարողանանք նաեւ հասարակությանը ներկայացնել», - հավաստիացրեց Գալուստ Սահակյանը, - «Բնականաբար ժամանակ չմնաց արդեն։ Այս շաբաթվա մեջ վերջնականապես ի հայտ կգա, թե որ քաղաքական ուժը ինչպիսի դրսեւորում կունենա խորհրդարանում»։
«Բացի ԲՀԿ-ից հնարավո՞ր է մեկ այլ ուժի, կամ ուժերի հետ կոալիցիա կազմելը», - հարցին ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց․ - «Ես կարծում եմ համաձայնություններ կլինեն, բայց կոալիցիոն մակարդակի չի հասնի»։
«Այսինքն կոալիցիան միայն ԲՀԿ-ի հե՞տ եք հնարավոր համարում», - հարցին էլ Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Հնարավոր ենք համարում ե՛ւ «Բարգավաճ Հայաստանի», ե՛ւ «Օրինաց երկրի» հետ»։
ՀՀԿ փոխնախագահը «կանխավարկածային» որակեց այն լուրերը, թե ԲՀԿ-ն ցանկանում է ստանալ վարչապետի աթոռը, իսկ եթե ոչ՝ ավելացնել իր նախարարների թիվը:
«Նման քննարկումներ չեն եղել», - ասաց Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ ղեկավար անդամի խոսքով, այս շաբաթվա ընթացքում կլինեն վերջին քննարկումները ոչ միայն կոալիցիա կազմել-չկազմելու շուրջ, այլեւ հասարակությանը կներկայացվի Հանրապետական կուսակցության հիմնական ռազմավարությունը:
Ի դեպ, Գալուստ Սահակյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվածներից 68-ը ինքնաբացարկի դիմում են ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի մամուլի քարտուղարից տեղեկացանք, որ այսօր ինքնաբացարկի դիմումներ չեն ստացել:

Your browser doesn’t support HTML5