Սերժ Սարգսյան. Կոալիցիայի հարցով դեռ վերջնական որոշում չկա

Your browser doesn’t support HTML5

Մայիսի 17-ի երեկոյան տեղի ունեցավ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ ղեկավար, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ավարտից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Սերժ Սարգսյանը ասաց, որ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել: