Սահմանադրական դատարանից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության 4 թեկնածու դիմել է Սահմանադրական դատարան` վիճարկելով ընտրությունների արդյունքները: Եվս 2 դիմում ուղարկվել էփոստով:
Սահմանադրական դատարան դիմած 4 թեկնածուներին ընտրությունների ժամանակ սատարել է Հայ ազգային կոնգրեսը: Դիմել են թիվ 9 ընտրատարածքում ընտրապայքարի մեջ մտած ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը, թիվ 37 ընտրատարածքից Սամվել Հարությունյանը, թիվ 7 ընտրատարածքից Նիկոլ Փաշինյանը եւ թիվ 3 ընտրատարածքից Մանուել Գասպարյանը:
Թիվ 17 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքից Դավիթ Մաթեւոսյանի դիմումները Սահմանադրական դատարանը չի ընդունել: Այս երկու դիմումները Սահմանադրական դատարան են ուղարկվել փոստով:
Գագիկ Ներսիսյանի փաստաբան Լուսինե Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եթե Սահմանադրական դատարանը չընդունի եւ ըստ էության չքննի բողոքը, կստացվի, որ թեկնածուն չունի «իր ընտրական իրավունքը պաշտպանելու արդյունավետ միջոց»:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներին, ապա թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մանուել Գասպարյանը դատարանից պահանջել է այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունները ճանաչել չկայացած:
Մանուել Գասպարյանի լիազոր ներկայացուցիչը` Արթուր Գասպարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ մայիսի 6-ին քվեարկությունից կարճ ժամանակ անց թանաքի փոփոխությունն Ընտրական օրենսգրքի պահանջի հետ կապ չունի:
«Հանձնաժողովն ո՞վ է, որ որոշի օրենսդրի կողմից որոշած կետը խախտի եւ որոշի, որ սովորական թանաքով եռանկյունաձեւ կնիք է դնում», - ասաց Գասպարյանը` շարունակելով. - «Կապ չունի ինչ կլինի ընտրության արդյունքում: Օրենք է խախտվել»:
Թանաքի օքսիդացման խնդրին իր դիմումի մեջ անդրադարձել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանից պահանջել է, որ չեղյալ համարվի ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը, ըստ որի այս ընտրատարածքում առավել թվով ձայներ է հավաքել թեկնածու Սամվել Ալեքսանյանը:
Նիկոլ Փաշինյանը դիմումի մեջ նշել է նաեւ այլ ընտրախախտումներ. - «Իմ քարոզարշավի դիտավորյալ եւ կանխամտածված խոչընդոտումը եւ այն, որ պետությունը, ի հեճուկս իր օրենսդրական պարտավորության, չի ապահովել իմ քարոզարշավի բնականոն ընթացքը: Երկրորդը, որ հակառակորդը խոստացել է անվճար ծառայություններ, բաժանել է դրամ, որը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա»:
Դավիթ Մաթեւոսյանը (թիվ 38 ընտրատարածքի թեկնածուներից) նույնպես պահանջում է չեղյալ համարել ընտրությունները, դժգոհել է, որ, պաշտոնական տվյալներով իրենից շատ ձայն ստացած Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի որդին` Հանրապետական կուսակցության թեկնածու Վահե Հակոբյանը նախընտրական քարոզչության ժամանակ խախտել է Ընտրական օրենսգիրքը` բարեգործության անվան տակ ընտրողներին կաշառք տալով:
Ի դեպ, նույն ընտրատարածքում առաջադրված դաշնակցության թեկնածուն` Գագիկ Գեւորգյանը եւս բողոքում է ընտրակաշառքներից, բայց նա, ի տարբերություն Կոնգրեսի ներկայացուցչի, նպատակահարմար չի համարում դիմել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան չեն դիմել նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի եւ «Ժառանգության» մեծամասնական ընտրակարգով գրանցված թեկնածուները:
«Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանն ասաց, թե անիմաստ է Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ «այս ատյանը որեւէ կերպ փաստացի ցույց չի տվել, որ իրականացնում է Սահմանադրական արդարադատություն»:

Your browser doesn’t support HTML5