Գյումրեցիներն արդեն կատակում են, որ այսուհետ «բարգավաճ Գյումրիում» են ապրելու: Պատճառը Ազգային ժողովի ընտրություններն են, որի նախնական արդյունքներով` Գյումրիում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) մոտ երկու անգամ ավելի քվե է ստացել, քան ՀՀԿ-ն:
26 600 ընտրող քվեարկել է ԲՀԿ-ի օգտին, իսկ ընտրություններում հաղթական տարած Հանրապետականի (ՀՀԿ) օգտին` 14 658: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Գյումրիում ԲՀԿ-ի օգտին քվեարկել էր 7326 ընտրող, ՀՀԿ-ի օգտին` 13 8882: ԲՀԿ փաստորեն մոտ երեք անգամ ավելացրել է իր ձայները Գյումրիում: Շիրակի մարզում ԲՀԿ-ն նաեւ մեծամասնականով դարձավ առաջատար: Չորս մանդատից երեքը բաժին հասավ ԲՀԿ-ին, մեկը ՀՀԿ-ին:
ԲՀԿ Շիրակի մարզային պատասխանատու, արդեն երկրորդ անգամ մեծամասնական ընտրակարգով վերընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրիում եւ Շիրակի մարզում ԲՀԿ-ի հաջողությունը այսպես պայմանավորեց նրանով, որ ԲՀԿ-ն «մշտապես կանգնած է եղել ժողովրդի կողքին»:
«Հինգ տարի շարունակ ԲՀԿ-ն տվել է, բաժանել է, օգնել է, սատարել է… բնականաբար, այդ հինգ տարիների արածի արդյունքը ընտրությունների ժամանակ մենք տեսանք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:
Խոսելով ԲՀԿ-ի` Շիրակի մարզում եւ Գյումրիում առաջիկայում լուծելիք խնդիրների մասին, Գրիգորյանն ասաց` ամենաշատ կարեւորում են աշխատատեղերի խնդիրը. - «Բայց աշխատատեղերի հետ կապված պետք չէ սուտ, մեծ խոստումներ տալ, որ այստեղ գործարարներ կբացենք, հազարավոր աշխատատեղեր կստեղծենք: Եթե այսօր ուզում ենք աշխատատեղեր ավելացնել, բացել, մենք միանշանակ պիտի վերանայենք հարկային օրենքները, փոփոխություններ մտցնենք ու ինչքան հնարավոր է արտոնություն տանք մանր ու միջին բիզնեսին»:
«Մյուս կարեւոր խնդիրը, որը իմ կարծիքով, անհրաժեշտ է անհապաղ զբաղվել, գների թանկացման հարցն է», - հավելեց Գրիգորյանը:
Գյումրիում նախընտրական բավականին լարված էր հատկապես թիվ 34 ընտրատարածքում, որտեղ մրցակցում էին ՀՀԿ-ական Արման Սահակյանը, ով Շիրակ ֆուտբոլային ակումբի նախագահն է, եւ ԲՀԿ-ական գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Ընտրությունների օրը այս ընտրատարածքում լարվածությունը պահպանվեց:
Հարցին, թե արդյո՞ք Գյումրիում ընտրությունները արդար եւ թափանցիկ անցան, Գրիգորյանը պատասխանեց. - «Մեծ հաշվով մոտ 70 տոկոսով ստացվեց նորմալ ընտրություններ կազմակերպել: 30 տոկոսը մանր-մունր, խուլիգանական բաներ եղան, բայց մենք էլ լավ հասկանում ենք, որ 100 տոկոսանոց մաքուր ընտրություն այս պահի դրությամբ հնարավոր չէ»:
Գրիգորյանի կարծիքով` ընտրությունների համար չարժե թշնամանալ:
«Ընտրությունները եղան, անցան, ավելի ճիշտ կլինի, որ բոլորը հաշտ, համերաշխ, համախմբված աշխատեն, քանի որ մեր քաղաքը, մեր մարզը շատ լուրջ խնդիրներ ունի: Այսօր ժամանակը չէ անձնական խնդիրներ առաջ քաշել, անձնական հարցեր լուծել», - ասաց նա:
Աշնանը Գյումրիում կայանալու են քաղաքապետի ընտրություններ: Վերջին ՏԻՄ ընտրություններին գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մրցակիցը հենց Մարտուն Գրիգորյանն էր: Այդ օրվանից սկսած վերջիններիս հարաբերությունները առավել լարվեցին: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է երկրորդ անգամ առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու, Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ չի կարող այդ հարցին պատասխանել:

Your browser doesn’t support HTML5